Սպորտ 6 ամիս առաջ - 20:25 28-01-2026

Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ գոտեմարտի ամսաթիվը

UFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը հայտնել է ըմբշամարտի RAF լիգայում կայանալիք իր հաջորդ գոտեմարտի մրցակցի անունը։

Փետրվարի 28-ին Տեմպեում (ԱՄՆ) կայանալիք մրցաշարում Ծառուկյանը կմրցի ամերիկացի Ջորջիո Պուլասի հետ։ Հիշեցնենք, որ RAF-ի հովանու ներքո հունվարի 10-ին անցկացրած նախորդ գոտեմարտում Ծառուկյանը հաղթանակ էր տարել ամերիկացի Լենս Պալմերի նկատմամբ։

Պրոֆեսիոնալ կարիերայում Ծառուկյանի ակտիվում կա 23 հաղթանակ և 3 պարտություն։

Ավելի վաղ նա կորցրել էր առաջատարի դիրքը UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակում՝ նահանջելով երկրորդ հորիզոնական։ Վարկանիշի նոր առաջատարը ամերիկացի Ջասթին Գեյջին է, ով մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է բրիտանացի Փեդի Փիմբլեթին։

Armsport

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից