Արտաքին 9 ամիս առաջ - 13:58 28-01-2026

Շվեդիան բանակցոմ է Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի հետ միջուկային հովանոցի վերաբերյալ

Շվեդիան բանակցություններ է վարում Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի հետ՝ Թագավորությունը միջուկային զսպման միջոցներով պաշտպանելու վերաբերյալ՝ հաղորդել է The Telegraph-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնն ասել է, որ քննարկումները շատ վաղ փուլում են, և դեռևս որևէ կոնկրետ առաջարկ կամ ժամկետ չի համաձայնեցվել։

Նա հավելել է, որ Շվեդիան ներկայումս չի տեսնում իր տարածքում միջուկային զենք տեղակայելու անհրաժեշտությունը։

Մեծ Բրիտանիայի կառավարության ներկայացուցիչն իր հերթին հաստատել է, որ վարչապետ Քիր Սթարմերը «միջուկային հովանոցի» առաջարկը քննարկել է շվեդ գործընկերոջ հետ:

Թերթը նաև նշել է, որ Շվեդիան արդեն ունի միջուկային պաշտպանություն՝ ՆԱՏՕ-ին անդամակցության շնորհիվ, սակայն Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հետ հնարավոր համաձայնագիրը թույլ կտա Թագավորությանը նվազեցնել կախվածությունը ԱՄՆ միջուկային զենքից։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին

Ձեզ գուցե հետաքրքրի