Միտք Ներքին 8 ամիս առաջ - 13:18 27-01-2026

Խնդրում֊պահանջում եմ Արտակիս հիշատակը չխառնել այս օրվա հետ․ զոհված զինծառայողի ծնող

Գրականագետ Նաիրա Բալայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով հունվարի 27-ը հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր սահմանելուն։ Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«1945 թվականի հունվարի 27-ի առավոտյան Օսվենցիմի և Բիրկենաուի ճամբարներում մնացել էր մոտ 7000 բանտարկյալ։ Մինչ այդ Օսվենցիմում սպանվել էր մեկ միլիոնից ավելի բանտարկյալ, այնինչ մահվան ճամբարներում ոչնչացված հրեաների ընդհանուր թիվը հասնում է վեց միլիոնի, այն հրեաների, որոնց սպանում էին միայն նրա համար, որ հրեա էին, ոչ թե ապրում էին նախապապերի հողում ու խանգարում էին այլոց նկրտումներին։

Եվրոպայի խորհուրդը շարունակեց Եվրոպայի կրթության նախարարների նախաձեռնությունը, որոնք 2002 թվականին առաջարկեցին հունվարի 27֊ը սահմանել Հոլոքոստի զոհերի հիշատակի և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման օր։ Ըստ էության` Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրը ՄԱԿ-ի միջազգային օր է, որը նշվում է հունվարի 27-ին՝ խորհրդային զորքերի կողմից Օսվենցիմի նացիստական ​​համակենտրոնացման ճամբարի ազատագրման օրը, և այն սահմանվել է 2005 թվականին։

Այդ պատճառով խնդրում֊պահանջում եմ Արտակիս հիշատակը չխառնել այս օրվա հետ։

Իմ որդու սխրանքը ազգային֊հայրենասիրական մեծագույն իմաստ ունի։

Ես այն երբեք չեմ շահարկում, երբեք նրա համար շքանշաններ չեմ մուրացել կամ գնել, արած գործը չեմ ուռճացրել, ատում եմ պաճուճանքներով իբր զարդարված֊աղճատված որդիների նկարների հրամցնելը համացանցում, և հետևաբար ցանկացած կեղծ բան խորթ է ինձ ու անընդունելի։ Ինչպես Արտակս չէր ընդունում կեղծը և քսու հեղինակությունների չէր հանդուրժում, այնպես էլ ես կեղծ բաները չեմ կարողանում ընդունել։

Հ.Գ. Իմ որդին չի ընկել, որ դուք, մենք ապրենք։ Իմ որդին բարձրացել է երկինք, որ ավելի լավ տեսնի` ինչ եք անում իր հայրենիքում»։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում