Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 19:03 20-02-2023

Փնթի գործ էր արած, 7 հատ հեռախոս ենք հանել վառված տեղից․ զոհված զինծառայողի ծնող

Մարդիկ զինվորների հետ ժամը 12։30-ից հետո զանգել են, խոսել, նամակ են գրել։ Այս մասին այսօր Կառավարության շենքի մոտ կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ ասաց Ազատ գյուղում զինվորական կացարանում հրդեհից զոհված զինծառայողի հայրը։

Նա նշեց, որ փորձանմուշ են տարել ստուգման, որ իմաման` ինչից են մահացել, բայց մինչ այս պահը պատասխան չունեն։

«Առողջ տղա եմ տվել քեզ, քեզնից պահանջում եմ։ Պատերազմական իրավիճակ չի եղել, թշնամուց չի զոհվել... Ո՞վ լցրեց բենզինը, խի՞ վառեցին էդ էրեխեքին։ Իրենք չեն եղել, նոր բենզինը լցրել են վառել։ Ո՞վ արեց, ինչի՞ համար։ Կամ էնտեղ գնացինք, փնթի գործ էին արել, 7 հատ հեռախոս ենք հանել վառված տեղից։ Որ զինվորները քնած չեն եղել, անկողնու տակը վառված չի եղել, ով քնած ա եղել` անկողնու տակը վառված ա եղել»,- ասաց նա` հավելելով, որ ենթադրում է` տղաները չեն եղել, բենզինը լցրել են անկողինների տակ ու վառել ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում