Ներքին 8 ամիս առաջ - 11:29 26-01-2026

Սա էթնիկ զտման վերջին ակորդն էր, վերջին ամիսներին նրանց որպես գերի էին պահում․ Տիգրան Պետրոսյան

Պարզվում է, որ վերջին 4 ամիսներին Արցախում մնացած մարդկանց պահում էին գաղութային պայմաններում՝ «Դղյակ» համալիրում։ Գրել է արցախցի հասարակական գործիչ Տիգրան Պետրոսյանը

«Նրանց արգելվում էր որևէ տեղաշարժ, այսինքն` վերջին ամիսներին նրանց որպես գերի էին պահում։

Իսկ վտարելու ժամանակ նրանց չեն էլ ասել, թե ուր են տանում, բերեցին մինչև Հակարի կամուրջ, որտեղ էլ նրանց թուղթ ստորագրել տվեցին և հանձնեցին հայերին:

Ինչքան էլ որոշները փորձեն այլ կերպ ձևակերպել այս ամենը, փաստն այն է, որ սա էթնիկ զտման վերջին ակորդն էր…

Թե բա խնդրանքով դիմել են…

Արա լավ, խաղաղություն եք ուզում` լավ եք անում, բայց օգնել թուրքերին՝ կեղծել պատմությունը չի կարելի… չի կարելի… չի կարելի…»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան

Ձեզ գուցե հետաքրքրի