Արտաքին 9 ամիս առաջ - 17:02 25-01-2026

ՌԴ-ն չի բացառել Բելառուսի հետ ոչ ռազմավարական միջուկային զենքի կիրառման ուսումնավարժանքների անցկացումը

Ռուսաստանը չի բացառել ապագայում Բելառուսի հետ համատեղ ոչ ռազմավարական միջուկային զենքի կիրառման ուսումնավարժանքների անցկացումը:

РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների երկրորդ վարչության տնօրեն Ալեքսեյ Պոլիշչուկը։

«2024 թվականի հունիսին Բելառուսի զինված ուժերի ստորաբաժանումները արդեն մասնակցել են Ռուսաստանի ոչ ռազմավարական միջուկային ուժերի ուսումնավարժանքների երկրորդ փուլին։

Այդ ընթացքում մշակվել է ոչ ռազմավարական միջուկային զենքի մարտական կիրառման համատեղ պատրաստությունը։ Անհրաժեշտության դեպքում ապագայում նման ուսումնավարժանքների անցկացումը չի բացառվում։

Մանևրների պլանավորումը, դրանց նպատակները, խնդիրները և ներգրավված միջոցները վերաբերում են երկու երկրների պաշտպանության նախարարությունների իրավասությանը»,- նշել է Պոլիշչուկը։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին