Մամուլ 8 ամիս առաջ - 08:57 24-01-2026

ՔՊ-ում սարսափի մեջ են. ով է հաջորդը «փուռը գնալու»․ Հրապարակ

«Հրապարակ»․ թերթը գրում է․ Հռիփսիմե Հունանյանի նկատմամբ «ահեղ դատաստանն» ահուսարսափի մեջ է գցել ՔՊ-ականներին, իշխող ֆրակցիայում մի ստվար զանգված անարդար է համարում տեղի ունեցածը, թեեւ, իհարկե, չեն համարձակվում այդ մասին բարձրաձայնել, բայց փորձում են գուշակել՝ ինչո՞ւ այդպես վարվեց Փաշինյանը Հունանյանի հետ: Եթե ընդամենը քավության նոխազ էր պետք նախընտրական շրջանում, որ համոզի, թե չի հանդուրժելու իր խոսքին հաշիվ չտվող թիմակցին, ապա Հունանյանի վերջին հայտարարությունը՝ գլուխների մասին, ամենաքիչ քննարկվածն էր։

Շատերը հիշատակում են Էմմա Պալյանի՝ սուրբծննդյան օրը կազմակերպված «ուղտաերթի» մասին սկանդալային գրառումը, որի պատճառով ՔՊ-ին մի քանի օր «քացու տակ էին գցել», ծաղրում էին համացանցում, մինչդեռ Պալյանին ձեռք չտվեց, իսկ Հունանյանի «մեզ միայն զինվորներ պետք չեն, գլուխներ էլ են պետք» արտահայտության մեջ առանձնապես արտառոց բան չկար, ինչո՞ւ պարտադրեցին հեռանալ ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից եւ զրկեցին հաջորդ ընտրություններին մասնակցելուց։ Շատերը կասկածներ ունեն՝ գուցե Փաշինյանն արդեն որոշե՞լ է, թե ում է տանելու խորհրդարան: Իր «ստրուկների»` ուսապարկերի ցանկն արդեն կազմել է, իսկ մնացածն առաջիկա ամիսներին տարբեր պատրվակներով ու հերթով փուռն են գնալու։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը