Ներքին 10 ամիս առաջ - 15:45 06-12-2025

Փաշինյանը պատերազմի վտանգով սարսափի մեջ է պահում մարդկանց, նրանից պետք է ազատվել. Քոչարյան

«Ինչո՞ւ Միացյալ Նահանգներում այս օգոստոսի 8-ին նախաստորագրված փաստաթղթերում Նիկոլ Փաշինյանը որևէ կերպ չփորձեց բանակցել խաղաղության հաստատման և ամրապնդման, միջազգային երաշխիքների խնդրի շուրջ։ Նույնիսկ փորձ չի արվել, ես համոզված եմ, որ փորձի պարագայում հնարավոր էր դրան հասնել»,- իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Այս բոլոր կետերին միավորում է մեկ բան. Նիկոլ Փաշինյանին ձեռնտու է մի իրավիճակ, երբ Հայաստանը մշտական վտանգի առջև պետք է լինի նոր պատերազմ սկսելու, և դա իրեն ձեռ է տալիս մեկ պատճառով, որ խաղաղությունը ուղիղ կապվի իր անձի հետ, իր անվան հետ, այլ ոչ թե ամուր միջազգային երաշխիքների հետ։ Իրեն ուղղակի պետք էր օդի ջրի պես, որ ժողովուրդը այնպիսի սարսափ և վախ ունենա և անդադար լինի այդ սարսափը և վախը, որ քվեարկությունների ժամանակ ասեն՝ սա իսկապես պատուհաս է երկրի համար, բայց լավ է սա լինի, քան պատերազմը։ Սա դասական այն օրինակն է, երբ երկրի և ժողովրդի շահերը ուղղակի հակասության մեջ են երկրի առաջնորդի անձնական շահերի հետ։

Իր նպատակը իշխանություն պահելն է, որը պայմանավորված է նրանով, թե ինչ չափի սարսափ պետք է լինի մեր ընտրողների մոտ, որ կիրառվի այդ բանաձևը՝ «լավ է այս ազգակործան պատուհասը լինի, քան լինի նոր պատերազմ»,- ասել է Քոչարյանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում