Սպորտ 7 ամիս առաջ - 23:44 23-01-2026

Կասկած չկա, որ Ծառուկյանն այս պահին աշխարհում թիվ մեկն է, բայց նրա մասնակցությամբ մի քանի միջադեպ է եղել․ UFC-ի նախագահ

UFC-ի գործադիր տնօրեն Դանա Ուայթը մեկնաբանել է թեթև քաշային կարգում ժամանակավոր տիտղոսի համար Ջասթին Գեյջի - Փեդի Փիմբլեթ զույգի ընտրությունը, որը կայացվել է ի վնաս դիվիզիոնի առաջին համար Արման Ծառուկյանի։

Հիշեցնենք, որ Փիմբլեթի և Գեյջիի մենամարտը գլխավորելու է UFC 324 մրցաշարը, որը կայանալու է հունվարի 25-ին։

«Արմանի մասնակցությամբ մի քանի միջադեպ է եղել (ծիծաղում է): Մեկից ավելի… Եվ Արմանը տիտղոսի համար պայքարելու հնարավորություն ուներ: Կասկած չկա, որ Ծառուկյանն այս պահին աշխարհում թիվ մեկն է: Բայց նա ուներ իր շանսը…

Սա ուղերձ չէ մյուս մարտիկներին, որպեսզի հետևեն իրենց վարքագծին: Ոչ մի ուղերձ էլ չկա: Այս բիզնեսում շատ խենթ բաներ են տեղի ունենում: Արմանը ամեն ինչ գիտի: Սա այն ամենն է, ինչ պետք է ասել այս թեմայով: ԶԼՄ-ները սիրում են քննարկել այս իրավիճակը, բայց Արմանին ոչինչ բացատրել պետք չէ»,- ասել է Ուայթը Դիանա Բելբիտային տված հարցազրույցում:

Հիշեցնենք, որ 2025 թվականի հունվարին նախատեսված էր Արման Ծառուկյանի և Իսլամ Մախաչևի ռևանշը՝ թեթև քաշային կարգում չեմպիոնական գոտու համար, սակայն կշռման օրը հայ մարզիկը մեջքի վնասվածքի պատճառով ստիպված էր հրաժարվել մենամարտից:

Ծառուկյանը վերջին անգամ օկտագոն է դուրս եկել 2025 թվականի նոյեմբերին՝ UFC Fight Night 265-ում մրցելով Դեն Հուկերի դեմ: Այդ մենամարտն ավարտվել է Արմանի հաղթանակով՝ երկրորդ ռաունդում կիրառած խեղդող հնարքով: Նրա ակտիվում կա 23 հաղթանակ և երեք պարտություն:

Armsport

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից