Ներքին Միտք 8 ամիս առաջ - 20:17 23-01-2026

Չի բացառվում, որ TRIPP-ի պատկանելիության իրավունքը բաշխվի Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև. միջազգայնագետ

Միջազգային հարաբերությունների դոկտոր, պատմական գիտությունների թեկնածու Էդուարդ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը.

Հաշվի առնելով, որ Դավոսում Ալիև-Թրամփ երկկողմ հանդիպման ժամանակ քննարկվել է ԹՐԻՓՓ նախագիծը (առանց Նիկոլ Փաշինյանի, ում հետև նաև չի եղել երկկողմ հանդիպում)։

Հաշվի առնելով նաև, որ Թրամփի հետ բանակցություններին զուգահեռ Ադրբեջանի նախագահը հանդիպումներ է ունեցել մի շարք առաջատար ներդրումային ու ենթակառուցվածքների կառավարման համաշխարհային անուն ունեցող կազմակերպությունների ղեկավարների, այդ թվում օրինակ BlackRock-ի ներկայացուցիչների հետ, կարո՞ղ ենք ենթադրել, որ ինչ որ մի պահի ԱՄՆ այդ 76% բաժնեմասից օրինակ 25%-ը կարող է ձեռք բերել հենց Ադրբեջանը՝ հատկապես որ Բաքուն ժամանակին պատրաստակամություն էր հայտնել թե ֆինանսավորել և թե կառուցել նախագիծը։

Այսինքն՝ տրամաբանությունը հուշում է, որ առնվազն կարելի է չբացառել, որ նախագծի պատկանելիության իրավունքը ընթացքում կարող է բաշխվել հետևյալ կերպ․ 24% (Հայաստան), 25% (Ադրբեջան), 51% (ԱՄՆ) տարբերակը։ Կամ օրինակ 24:24:52:

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում