Ներքին 8 ամիս առաջ - 13:02 23-01-2026

ԱԺ-ն ընդունեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունները

ԱԺ-ն 65 «կողմ», 2 «դեմ» ձայների հարաբերակցությամբառաջին ընթերցմամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը բոյկոտեց նիստն ու չմասնակցեց քվեարկությանը։

Նախագծի համահեղինակ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի խոսքով՝ նախագիծն առնչվում է դիտորդական առաքելությունների քաղաքական չեզոքության՝ արդեն գործող կանոնի և համապատասխան մեխանիզմների հստակեցմանը:

Գործող կարգավորմամբ՝ դիտորդական առաքելություն կարող են իրականացնել ՀՀ-ում գրանցված այն կազմակերպությունները, որոնց որևէ ներկայացուցիչ չի մասնակցում տվյալ ընտրություններին թեկնածուի կարգավիճակով, և որոնք չեն աջակցում թեկնածուներին և ընտրություններին մասնակցող կուսակցություններին:

Նոր պահանջով՝ դիտորդական կազմակերպությունները նաև պետք է կարողանան ի ցույց դնել, որ իրենք բարեվարք են և թափանցիկ ու հաշվետվողական քաղաքացիների առաջ: Հավատարմագրման դիմումները դիտարկելիս՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նաև հաշվի է առնում, թե արդյոք դիտորդական առաքելությունները տարեկան հաշվետվությունը ներկայացրե՞լ են, թե՞ ոչ, և արդյոք բացահայտում են իրենց ֆինանսավորման աղբյուրները:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը