Ուղիղ եթեր
Մամուլ 7 ամիս առաջ - 08:55 23-01-2026

Փաշինյանը դեռ շատ երկար է «չարչարելու» 2026 թվականի ընտրություններում առաջադրվող ՔՊ-ականներին. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանը դեռ շատ երկար է «չարչարելու» այն ՔՊ-ականներին, ովքեր նպատակ ունեն լինել 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ՔՊ-ի ռեյտինգային համարներում։

Նախ Փաշինյանը նպատակ ունի ՔՊ 1000 պատվիրակների միջոցով ՔՊ ցուցակի 280 հոգանոց անդամներից 50 հոգու ընտրել, հետո այդ 50-ին ուղարկել քարոզչություն իրականացնելու, որպեսզի արդեն կարողանան կրկին քվեարկությամբ այդ 50 հոգու տեղերը որոշել։ Ով կարողանա լավ քարոզարշավ անել մարզերում, ՔՊ-ականների մոտ, նա էլ պատվիրակների ընտրությամբ կզբաղեցնի ցուցակի 50 պատվավոր տեղերը։

Նիկոլ Փաշինյանը հստակ որոշում ունի «մաքրել» կուսակցությունը այն անդամներից, ովքեր այս ժամանակահատվածում լուրջ հարված են հասցրել ՔՊ-ի վարկանիշին, և թողնելու է, որ դա արվի հենց կուսակցականների միջոցով, այլ ոչ թե իր որոշմամբ։

«Ժողովուրդ»-ի աղբյուրները նշում են, որ հաջորդ ԱԺ-ում ՔՊ-ն այլ ներկայացվածություն է ունենալու։ Հիմա ՔՊ-ում շատ լարված մթնոլորտ է, բոլորը իրար դեմ են դուրս եկել, պետք է կարողանան պատվավոր տեղերում լինել։

Իսկ ովքեր են ՔՊ 1000 պատվիրակները։ Նրանք ՔՊ-ի այն անդամներն են, ովքեր դիրք ունեն կուսակցությունում, հիմնադիր անդամ են կամ երեք տարվա կուսակցական են։

Ըստ ՔՊ կանոնադրության՝ պատվիրակներ են հանդիսանում Վարչության անդամները, Վերահսկող հանձնաժողովի անդամները, Քաղաքական ժողովի անդամները, օրենքի ուժով կուսակցության անդամներ դարձած կուսակցության հիմնադիր համաժողովի անդամները, ՏԿ խորհրդի անդամները և վերահսկողները, երիտասարդական կառույցի խորհրդի անդամները, կուսակցական անդամ հանդիսացող նախարարները և նախարարի տեղակալները, կուսակցական անդամ հանդիսացող ԱԺ պատգամավորները, վարչապետին ենթակա մարմինների կուսակցական անդամ հանդիսացող ղեկավարներն ու տեղակալները, Կառավարությանը ենթակա մարմինների կուսակցական անդամ հանդիսացող ղեկավարներն ու տեղակալները, կուսակցական անդամ հանդիսացող մարզպետներն ու փոխմարզպետները, վարչապետի կողմից նշանակվող այլ պաշտոնյաներ, ովքեր կուսակցության անդամ են, կուսակցական անդամ հանդիսացող ավագանու անդամները, համայնքի ղեկավարի կուսակցական անդամ հանդիսացող տեղակալները, Երևանի վարչական շրջանների կուսակցական անդամ հանդիսացող ղեկավարները, Վարչության և Վերահսկող հանձնաժողովի անդամության թեկնածուները։

Թվարկվածների ձեռքում է ՔՊ ցուցակի որակը և առաջնահերթությունները»։

Ամենից շատ դիտված

15:55 Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
22:37 Փոքրիկ, բայց կարևոր հաղթանակ նիկոլականության համալսարանական դրսևորման դեմ. Մենուա Սողոմոնյան
23:59 Ռուսներին կարող եմ ասել միայն մեկ բան՝ «Բարի գալուստ Հայաստան». ՀՀ-ն որևէ կերպ չի խոչընդոտի նրանց, եթե անհրաժեշտ լինի՝ կօգնի
17:40 Պարոն Հարությունյանի ուսանողն եմ եղել․ քննություններին միշտ չի, որ շատ բարեհաճ ա եղել
22:15 Պուտինը շնորհավորել է Մեհրիբան Ալիևային
23:51 Թուրքիայի և Ադրբեջանի պահանջով Հայաստանը չպետք է ունենա Սահմանադրություն, չպետք է թույլ տանք. Իշխան Սաղաթելյան
14:28 Ինչու միամիտ Փաշինյանը գոհ կլինի, որ Կրեմլը ՀՀ-ին դուրս հրավիրի ՀԱՊԿ-ից
12:49 Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը
13:27 Տիկին Յոլյան, Դուք լսողության հետ խնդիրներ ունե՞ք