Արտաքին 8 ամիս առաջ - 20:24 22-01-2026

Հունաստանի և Իսրայելի ռազմական համագործակցությունը խորանում է

Թուրքական մամուլի փոխանցմամբ՝ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացի` Աթենք կատարած այցից հետո ակտիվացել են ռազմական ոլորտում Հունաստանի և Իսրայելի բանակցությունները։

Քննարկումների կենտրոնում է Հունաստանի կողմից «Աքիլեսի վահան» անվամբ պաշտպանական նախագծի շրջանակում Իսրայելից հրթիռային և ռադարային համակարգերի ձեռքբերումը, որոնց ծածկույթը ներառում է Թուրքիայի հետ ցամաքային սահմանը՝ Մերիչի հատվածը, ինչպես նաև Էգեյան և Արևելյան Միջերկրական ծովերի տարածքները։

Հաղորդվում է, որ Աթենքում Իսրայելի պաշտպանության նախարարի հանդիպումը Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի հետ կայացել է Հունաստանի պաշտպանության նախարարությունում, որտեղ կողմերը համաձայնություն են ձեռք բերել ռազմական համագործակցության հետագա խորացման շուրջ։ Նախագծի ընդհանուր բյուջեն գնահատվում է մոտ 3.5 միլիարդ եվրո, և նախատեսվում է հինգ տարբեր տեսակի զինատեսակների տեղակայում, այդ թվում՝ «Barak MX», «Դավթի սանձ» (David’s Sling) և «Spyder» հակաօդային պաշտպանության համակարգեր՝ համապատասխան ռադարներով։

Թուրքական լրատվամիջոցները հիշեցնում են, որ Հունաստանը նախորդ տարի արդեն ստորագրել է շուրջ 691 մլն եվրոյի համաձայնագիր՝ Իսրայելից «PULS» հրթիռային համակարգերի ձեռքբերման համար։ Նշվում է նաև, որ այցի ընթացքում Իսրայելի պաշտպանության նախարարի հնչեցրած հայտարարությունները Թուրքիայում ընկալվել են որպես կոշտ և սադրիչ, ինչն ավելացրել է տարածաշրջանային անվտանգության շուրջ քննարկումների ինտենսիվությունը։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
17:23 Վարդևանյանը պնդում է՝ ավագանու ընտրություններից առաջ իշխանությունները փորձում են վախ տարածել
18:09 Ինձ համար կարեւոր էր, որ որդիս մկրտվի Հայաստանում. Արման Մարգարյան
18:14 Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել
16:00 Եթե ցուցարարները Փաշինյանի հրաժարականը պահանջեն՝ տալո՞ւ է

Ձեզ գուցե հետաքրքրի