Ներքին 1 տարի առաջ - 23:28 16-04-2025

Քննարկվել է Հայաստանի և Հունաստանի միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցությունը

Ապրիլի 15-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացավ հանդիպում Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանի և Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ն․Գ․ Խրիստոս Սոֆիանոպուլոսի միջև։

Այս մասին հայտնել են ՀՀ զբոսաշրջության կոմիտեից։

Կողմերը միմյանց ներկայացրին զբոսաշրջային այցելությունների վերաբերյալ վիճակագրությունը, խոսեցին առկա խնդիրների և դրանց լուծմանն ուղղված քայլերի մասին, կարևորեցին Հունաստանում Հայաստանի ճանաչելիության բարձրացման, նպատակային միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը։

Հանդիպման օրակարգային հիմնական հարցերից էին 2025 թվականին Հայաստանում հայ-հունական համատեղ հանձնաժողովի առաջին նիստի կազմակերպումը և կրթության բնագավառում համատեղ ծրագրերի իրականացումը՝ ուղղված ուսանողների կարողությունների բարձրացմանն ու հետագայում որոկյալ ծառայությունների ապահովմանը։

Խոսվեց նաև նոր համատեղ զբոսաշրջային արդյունքի՝ Հայաստանում հույն ժողովրդի պատմության հիման վրա ձևավորված երթուղիների մշակման և դրանց՝ հունական շուկայում խթանման անհրաժեշտության մասին։

Կողմերը պայմանավորվեցին սերտորեն համագործակցել Հայաստանի և Հունաստանի միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության զարգացման համար, որին էապես կնպաստի համատեղ նիստի անցկացումը և բարձրացված հարցերի շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերումը։

Ամենից շատ դիտված

19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
17:23 Վարդևանյանը պնդում է՝ ավագանու ընտրություններից առաջ իշխանությունները փորձում են վախ տարածել
18:09 Ինձ համար կարեւոր էր, որ որդիս մկրտվի Հայաստանում. Արման Մարգարյան
18:14 Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել
16:00 Եթե ցուցարարները Փաշինյանի հրաժարականը պահանջեն՝ տալո՞ւ է