Արտաքին 8 ամիս առաջ - 13:53 22-01-2026

Ուկրաինայում խաղաղության բանակցություններում մնացել է միայն մեկ չկարգավորված հարց. Ուիթքոֆ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, որ Ուկրաինայում խաղաղության հաստատման շուրջ բանակցություններում «զգալի առաջընթաց» է գրանցվել և մնացել է կարգավորելու միայն մեկ՝ վերջին հարցը։ Այս մասին Ուիթքոֆը հայտարարել է Դավոսում՝ Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում։ Գրում է Reuters-ը։

«Եթե երկու կողմերն էլ ցանկանում են լուծել այս հարցը, մենք կլուծենք այն։ Կարծում եմ՝ մենք մեծ առաջընթաց ենք գրանցել»,- նշել է Ուիթքոֆը։

Ուկրաինայի ապագայի վերաբերյալ նախաճաշի ժամանակ, որին մասնակցել են ՆԱՏՕ-ի քարտուղար Մարկ Ռյուտեն և Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստաբը, Ուիթքոֆը տեղեկացրել է, որ օրվա վերջում լինելու է Մոսկվայում։

Ռյուտեն իր հերթին համոզմունք է հայտնել, որ Թրամփը հանձնառու է Ուկրաինայի անկախության ու ինքնշխանության պաշտպանությանը։ «Մենք դա երբեք կասկածի տակ չենք դրել»,- ասել է նա։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում