Ուղիղ եթեր
Ներքին 7 ամիս առաջ - 22:24 21-01-2026

Վրաերթ Երևանում․ «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին

Այսօր՝ հունվարի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 18։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 46-ամյա Ստեփան Գ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Արցախի պողոտայում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող կին հետիոտնին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օգնել է օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկներին վիրավորին տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում: