Արտաքին 9 ամիս առաջ - 19:14 21-01-2026

Գազայի «Խաղաղության խորհրդում» Թուրքիան կներկայացնի Ֆիդանը. Էրդողան

Գազայի հատվածում ստեղծված իրավիճակի կարգավորման համար ԱՄՆ-ի նախաձեռնությամբ ստեղծված «Խաղաղության խորհրդում» Թուրքիան կներկայացնի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։

Այս մասին հայտարարել է Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ТАСС-ի փոխանցմամբ։

Գազայի հարցով «Խաղաղության խորհրդին» միանալու հրավերներ են ուղարկվել բազմաթիվ օտարերկրյա առաջնորդների, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է նախագահել այս միջազգային կառույցը, որը, համաձայն Իսրայելի և պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման, պետք է ստանձնի Գազայի հատվածի կառավարումը։

Ինչպես հաղորդում է Bloomberg-ը, ԱՄՆ նախագահը նախատեսում է հունվարի 22-ին Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում հաստատել խորհրդի լիազորություններն ու կանոնադրությունը։

Ամենից շատ դիտված

19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
17:23 Վարդևանյանը պնդում է՝ ավագանու ընտրություններից առաջ իշխանությունները փորձում են վախ տարածել
18:09 Ինձ համար կարեւոր էր, որ որդիս մկրտվի Հայաստանում. Արման Մարգարյան
18:14 Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել
16:00 Եթե ցուցարարները Փաշինյանի հրաժարականը պահանջեն՝ տալո՞ւ է