Արտաքին 2 տարի առաջ - 13:52 03-11-2023

Ֆիդանը նշել է՝ Թուրքիան կշարունակի լինել Ադրբեջանի կողքին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Թուրքիան կշարունակի լինել Ադրբեջանի կողքին։ Թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆիդանն այս մասին ասել Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տեղի ունեցած Թյուրքալեզու պետությունների կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի նիստի ընթացքում՝ անդրադառնալով Արցախում տեղի ունեցած վերջին զարգացումներին։

Ֆիդանը միևնույն ժամանակ կազմակերպության անդամ երկրներին կոչ է արեկ աջակցել ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսին։ «Մենք պետք է միասին կանգնենք Կիպրոսի թուրք ժողովրդին պարտադրված անարդար ու անմարդկային մեկուսացման դեմ»,- ասել է նա։

Թուրք պաշտոնյան միևնույն ժամանակ նշել է, որ կազմակերպության անդամ երկրները մեծ ներուժ ունեն հատկապես առևտրի, տնտեսության, էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում։

«Մենք շատ գոհ ենք Թյուրքալեզու պետությունների կազմակերպության անդամ երկրների միջև համագործակցության արագ ինստիտուցիոնալացումից և խորացումից»,- նշել է նա։

Հաքան Ֆիդանը ընդգծել է ջանքեր գործադրելու անհրաժեշտությունը՝ Միջին միջանցքը ներդրումների առումով ավելի գրավիչ դարձնելու և անդրկասպյան ռեսուրսները, հատկապես թուրքմենական բնական գազը Թուրքիա և Եվրոպա տեղափոխելու համար։

Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը միևնույն ժամանակ օրակարգ է բերել Գազայի հատվածում տեղի ունեցող վերջին զարգացումները։ Նա նշել է, որ խաղաղ բնակչության դաժան կոտորածն անընդունելի է, պետք է հնարավորինս շուտ զինադադար հայտարարվի, իսկ հումանիտար օգնությունն անխափան պետք է հասնի տարածաշրջան։

Ամենից շատ դիտված

18:00 Գուդբայ, կապիտալ. «Արդշինբանկի» սեփականատերը վիթխարի գումար է դուրս բերում երկրից
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։
13:00 Թոշակի հույսին մնաք. ինչպես են 3 տարում 2 մլրդ դոլար խլելու
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան
17:04 Դուք զննություն անցե՞լ եք, ո՞ր մուտքով եք ներս մտել. կաթողիկոսի փաստաբանը՝ դատախազներին
13:09 Փաշինյանն իրեն Աստծուց վեր է դասում՝ հարձակվելով Հայ առաքելական եկեղեցու վրա. Ռոբերտ Ամստերդամ

Ձեզ գուցե հետաքրքրի