Ներքին 8 ամիս առաջ - 20:36 20-01-2026

Տարիներ անց սովորական է լինելու, երբ Հայաստանից կամ Ադրբեջանից մեր քաղաքացիները հատեն սահմանը, առևտուր անեն. Խաչատուրյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը հաջողություն կունենա, որովհետև երկու երկրներն էլ առաջ են նայում, իսկ եթե հետ նայեն ու փորձեն գտնել հակամարտության պատճառները, դա կզրկի այսօր ստեղծված հնարավորություններից։ Դավոսի տնտեսական գագաթնաժողովում «Եվրասիայի տնտեսական ինքնության սահմանումը» թեմայով պանելային քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։

«Հավատացնում եմ՝ սա սովորական չէ մեզ համար (խաղաղությունը- խմբ․), մենք արթնանում էինք մինչ այս համաձայնագրերի ստորագրումը (վաշինգտոնյան- խմբ․), հետաքրքրվում էինք, թե սահմանին ինչ է կատարվել։ Իսկ այնտեղ հիմնականում կրակոցներ, զոհեր, վիրավորներ էին, որը մեզ ուղղակի սթրեսային վիճակի մեջ էր պահում։ Հիմա մենք, հավատացեք, նույնիսկ մոռացել ենք, ապրում ենք ավելի շատ մեր ծրագրերի իրականացման գործով»,- ասաց Խաչատուրյանը։

Նրա կարծիքով՝ խաղաղության գործընթացը հաջողություն կունենա նաև այն պատճառով, որովհետև երկու երկրների միջև կան հստակ պայմանավորվածություններ, հստակ սկզբունքներ են որդեգրվել։ Մասնավորաբար, երկու երկրները հարգում են մեկմեկու տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, իրավազորությունը և առաջնորդվելու են այդ սկզբունքներով։

«Բացելու ենք մեր սահմանները։ Վստահ եմ նաև, որ իքս տարիներ հետո ոչ միայն նման քաղաքական բարձր մակարդակի հանդիպումներ են լինելու, այլև սովորական գործընթաց է լինելու, երբ Հայաստանից կամ Ադրբեջանից մեր քաղաքացիները կարող են հատել սահմանը, առևտուր անել, օգտվել այն առավելություններից, որ ունենք։ Այդ համագործակցության արդյունքում մենք շատ նպաստավոր ենք դառնալու որպես տարածաշրջան նաև աշխարհի համար»,- հայտարարեց Խաչատուրյանը՝ վստահություն հայտնելով, որ մեզ կհաջողվի հաղթահարել «այն խնդիրները, որոնք ստեղծվել էին 90-ականներին ինչ-ինչ պատճառներով»։

Խաչատուրյանը շնորհակալություն հայտնեց Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին դրսևորած քաղաքական կամքի համար։ Ըստ նրա՝ արդեն տեսանելի է, որ այս ամենի նպատակը ոչ թե իշխանության մնալն է եղել, այլ խաղաղ ապրելը, մինչդեռ տարիներ շարունակ քաղաքական տարբեր շարժառիթներով գործընթացը հետաձգվում էր։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը