Ներքին Արտաքին 9 ամիս առաջ - 19:13 20-01-2026

Վահագն Խաչատուրյանն ու Ֆինլանդիայի նախագահն անդրադարձել են «Խաղաղության խաչմերուկին»

Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Ստուբիի հետ։

Հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել իր ֆինլանդացի պաշտոնակցին՝ տարիների ընթացքում Հայաստանին և տարածաշրջանում խաղաղության գործընթացին ցուցաբերված հետևողական աջակցության համար։

Կողմերը քննարկել են տարածաշրջանային իրողություններին և ընթացիկ զարգացումներին առնչվող հարցեր՝ կարևորելով կայունության, խաղաղության և համագործակցության ամրապնդմանն ուղղված մոտեցումները։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը, ինչպես նաև TRIPP նախագծին՝ ընդգծելով, որ տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացմանն ուղղված նման ծրագրերը նպաստում են փոխկապակցվածության աճին և բխում են ինչպես տարածաշրջանի, այնպես էլ ավելի լայն միջազգային համայնքի շահերից։

Կողմերը կարևորել են երկկողմ համագործակցության զարգացումը, ինչպես նաև փոխգործակցությունը Եվրոպական միության հարթակում։ Այս համատեքստում ընդգծվել է Ֆինլանդիայի հետ համագործակցության կարևորությունը նաև Հայաստանի և Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրների (NB8) շրջանակի համատեքստում՝ դիտարկելով այն որպես քաղաքական երկխոսության և ոլորտային համագործակցության ընդլայնման արդյունավետ հարթակ։

Հանրապետության նախագահը բարձր է գնահատել Ֆինլանդիայի հաջողված փորձը մի շարք ոլորտներում, մասնավորապես հանրակրթության բնագավառում՝ կարևորելով այդ փորձի ուսումնասիրման և կիրառման հնարավորությունները Հայաստանում։

Նշվել է Հայաստանի հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և գաղափարներին, ինչպես նաև այդ ուղղությամբ իրականացվող շարունակական բարեփոխումներ ու ներդրվող ջանքերը։

Ամենից շատ դիտված

19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
17:23 Վարդևանյանը պնդում է՝ ավագանու ընտրություններից առաջ իշխանությունները փորձում են վախ տարածել
18:09 Ինձ համար կարեւոր էր, որ որդիս մկրտվի Հայաստանում. Արման Մարգարյան
18:14 Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել
16:00 Եթե ցուցարարները Փաշինյանի հրաժարականը պահանջեն՝ տալո՞ւ է