Գյումրի-Արմավիր ճանապարհի Աղին գյուղի հատվածը ամբողջությամբ մերկասառույց է
Գյումրի-Արմավիր ճանապարհի Աղին գյուղի հատվածը ամբողջությամբ մերկասառույց է։ Oragir.News-ը բազմիցս անդրադարձել է միջպետական նշանակության ճանապարհների վիճակին։
Ճանապարհների մերկասառույցի պատճառով ամեն օր վթարների թիվն է ավելանում, շատ հաճախ դրանք ավարտվում են ողբերգական ելքով։
Օրերս Oragir.News-ը անդրադարձել էր Գյումրի-Արմավիր ճանապարհի վիճակին։ Հայտնել էինք, որ Գյումրի-Արմավիր միջպետական ճանապարհը վերածվել է սահադաշտի։