Ներքին 8 ամիս առաջ - 16:39 20-01-2026

Ռաբիս երգիչ, լարված մթնոլորտ․ Գավառի դրամատիկական թատրոնը «փլուզվում է»

Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնը, որը պետությունից զգալի միջոցներ է ստանում, արդեն մի քանի տարի է՝ նորմալ ռեժիմով չի գործում։

Գավառից Oragir.News-ի աղբյուրները հայտնում են, որ ներկայումս թատրոնը փաստացի գտնվում է «փլուզման» վիճակում։

«Մի քանի ամիս առաջ գլխավոր ռեժիսորը՝ Նորայր Հերգնյանն, իր ամբողջ երիտասարդական դերասանական կազմով դիմում գրեց և հեռացավ աշխատանքից։ Պատճառը այն էր, որ տնօրենը չի կարողացել բացատրել, թե ինչու է ստեղծագործական կոլեկտիվի նկատմամբ դրսևորվում անհիմն ճնշում և խտրական վերաբերմունք»,- թատրոնում իրավիճակը ներկայացրեց մեր աղբյուրը՝ հավելելով, որ երբ ամբողջ կոլեկտիվը միաձայն հայտարարում է, որ չի կարող, կամ չի ցանկանում աշխատել տվյալ ղեկավարության հետ, ապա դա արդեն համակարգային խնդիր է։

Վերջինս նաև նկատեց, որ դիմումները ներկայացվել են կամավոր, սակայն դա եղել է հարկադրանքի և անառողջ մթնոլորտի հետևանք։

Մեր զրուցակցի խոսքով՝ այս պահին թատրոնում փաստացի չկան գործող դերասաններ։ Մնացել են հիմնականում վարչական աշխատողները, մի քանի թոշակառու աշխատակիցներ, պահակներն ու հավաքարարները։ Ստեղծագործական կյանքը կանգ է առել։

Նշենք նաև, որ թատրոնի ղեկավարությունը լիովին տեղյակ է իրավիճակին, սակայն որևէ քայլ չի ձեռնարկվում։

Oragir.News-ի տեղեկություններով՝ թատրոնում տիրում է քաոսային վիճակ․ աշխատավարձերի, հյուրախաղերի և ֆինանսական հարցերի շուրջ մշտական հակասություններ կան, կոլեկտիվը ներսում պառակտված է, և մթնոլորտը դարձել է թշնամական։

«Ներկայիս տնօրենը՝ Հայկ Ղափանցյանն, անհասկանալի գործունեություն է իրականացնում, թատրոնի շենքը դարձրել է ժամանցի վայր՝ ընկերներով հավաքվում, սուրճ են խմում, և Աստված գիտի՝ էլ ինչեր են անում։

Բացի այդ, թատրոնի տնօրենը, որպես ռաբիս ժանրի երգիչ, գրանցված է «Բայազեդ հոլլում», և մշտապես այնտեղ ելույթներ է ունենում։ Ինչպե՞ս կարող է ռաբիս երգիչը թատրոնում տնօրենի պաշտոն զբաղեցնել։ Դա ոչ միայն հակասում է թատրոնի պրոֆիլին, այլև դիտարկվում է որպես կոպիտ իրավական և մասնագիտական խախտում։ Եվ ամենաաբսուրդն այն է, որ մարզպետը գիտի այդ մասին, բայց լռում է»,- նշում է մեր զրուցակիցը՝ հավելելով, որ Հայկ Ղափանցյանի հարսը մարզպետի օգնական Ջանիկ Բազեյանի քարտուղարուհին է։

Արդյունքում, ինչպես փաստում է մեր աղբյուրը, Լևոն Քալանթարի անվան թատրոնի շենքը կորցրել է իր հեղինակությունն ու նշանակությունը։ Այն այլևս չի ծառայում որպես մշակութային օջախ։

Նկատենք, որ այս ամենի գլխավոր պատասխանատուն իշխանություններն են։ Այստեղ ևս զգալի է Գեղարքունքի մարզպետի ազդեցությունը։

Հիշեցնենք, որ մարզպետից դժգոհ են մարզպետարանի աշխատակիցները, որոնց հետ նա վատ է վերաբերվում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը