Մամուլ 8 ամիս առաջ - 08:27 20-01-2026

Ո՞վ կգլխավորի փորձառու կուսակցությունն, ու ի՞նչ հավակնություններ ունի նա. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.Հունվարի 17-ին Երևանում կայացել է «Հայրենիք և պատիվ» կուսակցության համագումարը, որի հետ կապված մի շարք հատկանշական հանգամանքներ են հայտնի դարձել «Փաստ» թերթին: Նախ՝ նշենք, որ, համագումարի արդյունքներով, կուսակցությունը 28 տարուց ավելի գլխավորող Գառնիկ Մարգարյանը, որը 2003-ին առաջադրվել էր նախագահի թեկնածու, հրաժարական է տվել՝ պատկառելի տարիքի հետ կապված: Իսկ ո՞վ է նրա փոխարեն գլխավորելու այս փորձառու քաղաքական ուժը: Հատկապես մի ժամանակաշրջանում, երբ ընդամենը մի քանի ամիս է մնացել մինչև ընտրությունները, այս հարցը առանձնահատուկ հետաքրքրություն է առաջացնում:

«Փաստի» աղբյուրների փոխանցմամբ, «Հայրենիք և պատիվ» կուսակցության համագումարին, Հայաստանի տարբեր մասերից եկած ավելի քան հարյուր պատվիրակներից բացի, ներկա են գտնվել նաև օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, ինչը վկայում է նրանց կողմից Հայաստանի ներքաղաքական գործընթացների նկատմամբ մեծ հետաքրքրվածության մասին:

Համագումարի մասնակիցներից մեկը տեղեկացրել է, որ «Հայրենիք և պատիվ» կուսակցությունը գլխավորելու է մարդ, որը տրամադրված է շատ ակտիվ կերպով մասնակցել և հաղթել 2026 թ. խորհրդարանական ընտրություններում: Որոշ տեղեկություններով, կուսակցությունը շուտով կարող է հայտարարել արտահերթ համագումար անցկացնելու մասին, որտեղ էլ կներկայացվի նախընտրական ծրագիրը:

Քանի որ համագումարի հետ կապված առկա է որոշակի տեղեկատվական դեֆիցիտ, առավել շատ մանրամասներ հնարավոր չեղավ պարզել հատկապես այն առումով, թե ինչպես է ավարտվել համագումարն, ու Հայաստանի քաղաքական դաշտում ի՞նչ հետագա քայլեր է ձեռնարկելու «Հայրենիք և պատիվ» կուսակցությունը: Մեզ դեռևս չհաջողվեց ճշտել նաև, թե կոնկրետ ով է դարձել «Հայրենիք և պատիվ» կուսակցության առաջնորդը, բայց, դատելով տարբեր խոսակցություններից, խոսքն, ըստ ամենայնի, բավական մեծ հնարավորություններ ունեցող անձի մասին է, որը հավակնություններ ունի փոխել ուժերի ընթացիկ հարաբերակցությունը՝ նախընտրական խաղատախտակի վրա: Այս ամենը ճշտելու նպատակով Գառնիկ Մարգարյանի կամ կուսակցության այլ ներկայացուցիչների հետ կապ հաստատելու մեր փորձերը առայժմ ապարդյուն են անցել:

Ամենից շատ դիտված

19:08 Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ
11:00 ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը նաև հեռացվել է ԱԺ աշխատակազմից
22:24 Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների. Լեոնիդ Յուլդաշև
11:16 Անի Ավետիսյանի և որդու լուսանկարը՝ հիվանդանոցից. տղան ևս վիրավորվել է ադրբեջանցու հարձակումից
17:48 Ինչպես է Պուտինը նշել ծննդյան օրը. Պեսկովը մանրամասներ է հայտնել
13:17 Զելենսկին չափն անցել է. Մասկը կարծում է, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք
18:13 Զելենսկին խոստացել է ընտրություններ անցկացնել ՌԴ-ի հետ 60-օրյա հրադադարի դեպքում
15:41 Նոյեմբերյանում 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է
14:28 Զելենսկին վայելում է ուկրաինացի ժողովրդի աջակցությունը, և հենց նա ունի ընտրելու իրավունքը. Սիբիգան՝ Թրամփին
09:05 Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, պարեկները վնասազերծել են զինված անձին