Ներքին 8 ամիս առաջ - 11:36 19-01-2026

Միջնորդելու ենք, որ Փաշինյանն ու Պապիկյանը դատարան դատակոչվեն․ Նորիկ Նորիկյան

Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհի գործով, հնարավոր է՝ իրականացվի կրկնակի քննչական փորձարարություն։ Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց գործով փաստաբան Նորիկ Նորիկյանը։

«Քրեական դատավարության օրենսգիրքը թույլ է տալիս քննչական փորձարարության իրականացում, և մասնագետները ոչ միայն չեն բացառել, այլ գործնականում հնարավոր են համարել դեպքի հանգամանքների հնարավորինս ամբողջական վերականգնումը»,- ասաց Նորիկյանը։

Նրա խոսքով՝ այդ միջնորդությունը կարող է էական նշանակություն ունենալ գործի իրական պատկերի բացահայտման, ինչպես նաև ծնողների և հանրության համար ճշմարտության պարզաբանման տեսանկյունից։

Փաստաբանը անդրադարձավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին դատարան հրավիրելու հնարավորությանը։

«Մենք համապատասխան փուլում միջնորդություն ենք ներկայացնելու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին դատարան դատակոչելու և հարցաքննելու համար։ Դա պատահական հայտարարություն չէ»,- նշեց նա։

Նորիկյանի խոսքով՝ անցած տարվա հունվարի 29-ին շուրջ 2,5 ժամ տևողությամբ կոնֆիդենցիալ հանդիպում է ունեցել հիմնական մեղադրյալ Եղիշե Հակոբյանի հետ։

«Եղիշե Հակոբյանը ոչ միայն բանավոր տեղեկություններ է հաղորդել, այլ նաև իր ձեռագրով գրառումներ է ներկայացրել գործի հանգամանքների վերաբերյալ, որոնք, իմ համոզմամբ, ուշագրավ են»,- ասաց փաստաբանը։

Նա նաև հորդորեց մեղադրյալներին չլռել.

«Չկա ավելի բարձր արժեք, քան մարդկային կյանքը և ընտանիքների ճակատագրերը։ Եթե այս գործով կա չասված ճշմարտություն, հիմա ճիշտ պահն է այն ներկայացնելու»,- ընդգծեց Նորիկյանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում