Ուղիղ եթեր
Արտաքին 7 ամիս առաջ - 21:36 18-01-2026

ՆԱՏՕ-ի 8 երկրներ հայտարարում են, որ հանձնառու են Արկտիկայում անվտանգության ամրապնդմանը

«Սակագնային սպառնալիքները խաթարում են տրանսատլանտյան հարաբերությունները»,- ասվում է ՆԱՏՕ-ի անդամ ութ երկրների հայտարարության մեջ: Այս երկրները դեմ են հանդես եկել Դանիային պատկանող Գրենլանդիա կղզին իր վերահսկողության տակ վերցնելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրին:

Դանիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Նիդերլանդների, Նորվեգիայի, Շվեդիայի և Միացյալ Թագավորության համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ իրենք՝ որպես ՆԱՏՕ-ի դաշնակիցներ, հանձնառու են Արկտիկայում անվտանգության ամրապնդմանը:

«Սա տրանսատլանտյան ընդհանուր շահ է: Դանիական «Արկտիկական դիմացկունություն» համակարգված զորավարժությունները, որոնք անցկացվել են դաշնակիցների հետ համատեղ, պատասխան են Արկտիկայում անվտանգության բարձրացման անհրաժեշտությանը: Այս զորավարժությունները ոչ մեկին չեն սպառնում:

Մենք մեր լիակատար համերաշխությունն ենք հայտնում Դանիայի Թագավորությանը և Գրենլանդիայի ժողովրդին: Հիմնվելով անցյալ շաբաթ սկսված գործընթացի վրա՝ պատրաստ ենք երկխոսության մեջ մտնել՝ հիմնված ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների վրա: Մենք հաստատակամորեն հավատարիմ ենք այդ սկզբունքներին:

Սակագնային սպառնալիքները խաթարում են տրանսատլանտյան հարաբերությունները և էսկալացիայի վտանգ են պարունակում: Մենք կշարունակենք արձագանքել համաձայնեցված և համակարգված կերպով: Մենք վճռական ենք պաշտպանելու մեր ինքնիշխանությունը»,- նշված է ՆԱՏՕ-ի անդամ ութ երկրների հայտարարության մեջ:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Դանիայից, Նորվեգիայից, Շվեդիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Միացյալ Թագավորությունից, Նիդերլանդներից և Ֆինլանդիայից ներմուծվող ապրանքների համար 10 տոկոսանոց մաքսային սակագինն ուժի մեջ կմտնի փետրվարի 1-ից, սակայն հետագայում կարող է բարձրանալ մինչև 25 տոկոս և կգործի այնքան ժամանակ, մինչև Գրենլանդիայի հարցով համաձայնություն ձեռք չբերվի։ Թրամփը պնդում է, որ դանիական ինքնավար տարածքը վճռորոշ նշանակություն ունի ԱՄՆ անվտանգության համար։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։

Ձեզ գուցե հետաքրքրի