Ուղիղ եթեր
Արտաքին 7 ամիս առաջ - 09:29 18-01-2026

Ֆրանսիայի խորհրդարանում ՆԱՏՕ-ից դուրս գալու վերաբերյալ բանաձև է ներկայացվելու

Ֆրանսիայի Ազգային ժողովում պատրաստվում է բանաձև, որը վերաբերում է երկրի դուրս գալուն ՆԱՏՕ-ից՝ ԱՄՆ-ի վարած քաղաքականության հետ անհամաձայնության պատճառով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նման օրենսդրական նախաձեռնությամբ հանդես է եկել Ազգային ժողովի փոխնախագահ, ձախակողմյան «La France Insoumise» (LFI) կուսակցության պատգամավոր Կլեմանս Գետեն։

Գերմանական Berliner Zeitung-ին տված հարցազրույցում Գետեն նշել է, որ Ֆրանսիայում ՆԱՏՕ-ից դուրս գալու հարցը վաղուց է քննարկվում, սակայն այն հատկապես արդիական է դարձել այն պայմաններում, երբ, նրա գնահատմամբ, Միացյալ Նահանգները վարում է անթաքույց կայսերական քաղաքականություն։

Որպես օրինակներ՝ պատգամավորը նշել է ԱՄՆ-ի կողմից Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի առևանգումը, ԱՄՆ-ի կողմից Գրենլանդիայի բռնակցման սպառնալիքները, ինչպես նաև կողոպտիչ առևտրային համաձայնագրերը, որոնք, նրա կարծիքով, ճնշման տակ պարտադրվել են Եվրամիությանը։
Գետեն անդրադարձել է նաև ՆԱՏՕ-ի այն պահանջին, ըստ որի դաշինքի անդամ երկրները պետք է իրենց ՀՆԱ-ի առնվազն 5 տոկոսը ուղղեն ռազմական կարիքներին՝ ընդգծելով, որ դա հիմնականում ձեռնտու է ԱՄՆ պաշտպանական արդյունաբերությանը։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնը բացահայտ ազդեցություն է ունենում նաև եվրոպական ընտրական գործընթացների վրա՝ հօգուտ ծայրահեղ աջ ուժերի։

«Այս ամենը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ն փաստացի իրեն ազատում է միջազգային իրավունքից և հավաքական անվտանգության մեխանիզմներից՝ Եվրամիությունը վերածելով իր վասալի»,- հայտարարել է ֆրանսիացի պատգամավորը։

Գետենի գնահատմամբ՝ ՆԱՏՕ-ում Ֆրանսիայի անդամակցության շարունակումը մի ռազմական դաշինքում, որը գլխավորում է միջազգային իրավունքի շրջանակներից դուրս եկող տերություն, անցանկալի և անընդունելի է։

Նա պնդել է, որ նման անդամակցությունը կարող է Ֆրանսիային ներքաշել հակամարտությունների մեջ, որոնք հակասում են երկրի շահերին և միջազգային պարտավորություններին։ Պատգամավորի համոզմամբ՝ ՆԱՏՕ-ից դուրս գալը Ֆրանսիային հնարավորություն կտա վերականգնել ռազմական և դիվանագիտական անկախությունը՝ միաժամանակ ակտիվ դեր ստանձնելով բազմակողմ ձևաչափերում, այդ թվում՝ բնապահպանության, զինաթափման և հանրային բարիքների պաշտպանության ոլորտներում։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։