Ուղիղ եթեր
Արտաքին 7 ամիս առաջ - 15:31 17-01-2026

Սիրիայում քրդերենը ճանաչվել է ազգային լեզու

Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաան հրամանագիր է ստորագրել՝ ուղղված Սիրիայում քրդական համայնքի իրավունքների պաշտպանությանը, այդ թվում՝ էթնիկ և լեզվական խտրականության բացառմանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդում է Al Arabiya-ն։

Հրամանագիրը ստորագրվել է քրդական ուժերի և Դամասկոսի միջև վերսկսված բախումների ֆոնին։

X սոցիալական հարթակում հրապարակված տեսանյութում Սիրիայի նախագահը ուղերձով դիմել է քուրդ բնակչությանը՝ նշելով, որ հրամանագիրը, որը պետք է ամրագրվի օրենքի տեքստում, երաշխավորում է քրդերի՝ որպես իրավահավասար քաղաքացիների իրավունքները։ Նա նաև կոչ է արել տեղահանված սիրիացի քրդերին վերադառնալ իրենց քաղաքներն ու գյուղերը՝ ընդգծելով, որ դրա համար որևէ նախապայման չի լինի, բացի զենքը վայր դնելուց։
Ինչպես նշում է արաբական լրատվամիջոցը, հրամանագրի ամբողջական տեքստի համաձայն՝ քրդերենը Սիրիայում ճանաչվում է որպես ազգային լեզու, իսկ Նավրուզը հայտարարվում է ազգային տոն։

Բացի այդ, նախատեսվում է Սիրիայի քաղաքացիություն տրամադրել այն քրդերին, որոնք զրկվել էին դրանից 1962 թվականի վիճահարույց մարդահամարի արդյունքում։
Հրամանագրով նաև պետական հաստատություններին պարտավորեցվում է խթանել ներառական ազգային դիսկուրսը և ապահովել բոլոր համայնքների հավասար իրավունքները։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։

Ձեզ գուցե հետաքրքրի