Ուղիղ եթեր
Մամուլ 4 տարի առաջ - 08:00 21-04-2022

Մոնոէթնիկ երկրում երկրորդ պետական լեզու չի կարող լինել. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«ՀՀ կառավարական պատվիրակության՝ ՌԴ կատարած այցի շրջանակում ապրիլի 19-ին տեղի է ունեցել ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հանդիպումը ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարար Վալերի Ֆալկովի հետ: Հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռքբերվել, ըստ որի՝ Հայաստանում կավելանա ռուսաց լեզվի ուսուցիչների թիվը:

Կարևորվել է դիմորդներին մոտիվացնելու գործընթացը՝ մանկավարժի որակավորում ստանալու և ռուսերենով դասավանդելու համար և այլն: Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն այս առումով «Փաստի» հետ զրույցում նախ հիշեցրել է մինչ այս ռուսաց լեզվի շուրջ ծավալված գործընթացների մասին. «Ինձ այստեղ ավելի շատ զարմացնում է հետևյալը: Քաղաքական կոնկրետ ուժի կամ հասարակական հատվածի ներկայացուցիչները երկար տարիներ «դոշ էին ծեծում», ասում, թե դեմ են ռուսական դպրոցների ստեղծմանը, այս առումով անգամ շարժումներ էին սկսվել: Հիմա նրանք բավականին դրական, հանգիստ են ընդունում այդ ամենն ու այլևս իրենցից ծպտուն չենք լսում: Այն մարդիկ, այն ակտիվիստները, որոնք այդ լոզունգներով եկել են իշխանության, հիմա սուսուփուս նստած են: Հիմա, օրինակ՝ շատ հետաքրքիր կլիներ լսել այդ պսևդո ակտիվիստներին, որոնք իշխանության եկան այդ լոզունգներով ու հակառուսական իմիջով էին փորձում ընտրողների ձայները վերցնել»:

Ինչ վերաբերում է ռուսաց լեզվին, Վիգեն Հակոբյանը շեշտեց՝ մի բան է, եթե լեզվի կարգավիճակի հարց է դրվում, մեկ այլ բան՝ եթե լեզվի ուսուցման խորացման մասին է խոսքը. «Ընդհանուր առմամբ, այլ բան է, երբ պետական լեզվի կարգավիճակի մասին է հարց բարձրացվում: Հիշենք՝ ժամանակ առ ժամանակ նման հարց բարձրացվում էր: Ես միշտ ասել ու ասելու եմ, որ որևէ տրամաբանություն չկա, որ մոնոէթնիկ երկրում, որտեղ գրեթե 99 տոկոսը մի ազգություն՝ հայ են, պետական կարգավիճակով երկրորդ լեզու լինի: Որքանով հասկանում եմ՝ այդ մասին հիմա չի խոսվում:

Դա որևէ տրամաբանության մեջ չի կարող լինել: Մոնոէթնիկ երկրում առհասարակ երկրորդ պետական լեզու չի կարող լինել՝ ուզում է լինի ռուսերեն, անգլերեն, իսպաներեն, ֆրանսերեն: Այլ հարց է, որ ինչպես այլ միջազգային լեզուները, ռուսերենը ևս պետք է բավականին լավ ու խորացված դասավանդվի, որովհետև, այն, ի վերջո պատուհան է, կամուրջ աշխարհի հետ: Ուրիշ բան, որ պետք է խորացնել ուսուցումը՝ մանավանդ մեր այսօրվա հասարակության մեջ, որտեղ, ընդհանուր առմամբ, կրթությունն ամենագլխավոր խնդիրներից մեկն է»:

Նա շեշտեց, որ այսօր մեզ մոտ ՌԴ քաղաքացիները, որոնց թվում՝ նաև դեսպանատան, ռազմաբազայի աշխատակիցներն են, իրենց համար նախատեսված դպրոցներ ունեն. «Այսքանով կրթության ոլորտում ռուսականացումը պետք է ավարտվի: Նույնը կվերաբերեր անգլերենին, ֆրանսերենին, մյուս լեզուներին»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

15:55 Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
17:40 Պարոն Հարությունյանի ուսանողն եմ եղել․ քննություններին միշտ չի, որ շատ բարեհաճ ա եղել
21:35 Բիլ Գեյթսը նախազգուշացրել է ԱԲ-ի 3 գլխավոր սպառնալիքների մասին
14:28 Ինչու միամիտ Փաշինյանը գոհ կլինի, որ Կրեմլը ՀՀ-ին դուրս հրավիրի ՀԱՊԿ-ից
17:01 Բանակում նման բարդակ չի եղել. իհարկե, նախարարի մեղքն է. հարցում
17:48 Երեխաները էդ օրը տանը պտի չլնեին, իմանալով, որ խուզարկություն է լինելու, ձեր երեխաները տանն են եղել
23:02 Մի օր անգիտակից վիճակում կմտնեն, իրենց տներում խուզարկություն կիրականացնեն․ Գեղամ Մանուկյան
19:05 Ի՞նչ փաստեր ունեք՝ մեր իրավապահ համակարգին նման մեղադրանք ներկայացնելու համար․ Արամ Քոչարյան
18:06 Վարչապե՞տ, թե՞ վարչապապ. մեծ բողոքական Փաշինյանը քննում է, թե ով ինչպես աղոթի