Ներքին Միտք 7 ամիս առաջ - 23:24 14-01-2026

Խորհուրդ եմ տալիս հստակ տարբերակել սեփական իշխանության շահի հաշվարկով «նվեր»-ը հանրային ձեռքբերումից. քաղաքագետ

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը գրում է.

«Այս իշխանության քաղաքականության՝ «լավին՝ լավ, ասենք, վատին՝ վատ» մոտեցումը քաղաքական չեզոքություն չէ, էլ չասեմ, որ ընդդիմադիր դիրքավորման տեսանկունից ինստիտուցիոնալ և քաղաքական քարոզչության կուրություն։

Երբ դուք մերժում եք այս իշխանությանը, բայց նրանց օրոք կառավարելի, հաշվարկված և բացառապես իշխանության պահպանմանն ուղղված « լավ» քայլ հրապարակավ գնահատում եք որպես «լավ», դուք փաստացի դառնում եք նրա օրակարգի հեռարձակողը ընդդիմադիր դիրքից, բայց ընդդիմադիր շարքերում։ Կոչենք դա «արված ասֆալտի էֆեկտ»:

Այդ պահին դուք դադարում եք քննադատ և պրոտեստանտ լինելուց և վերածվում եք իշխանության բարոյական ապահովագրության գործոնի և գործիքի։ Քաղաքականությունը իրադարձությունների կուտակում չէ, այն տրամաբանությունների համակարգ է։ Իսկ այս իշխանության յուրաքանչյուր «լավ» քայլ, եթե այն չի փոխում համակարգի ավտորիտար էությունը, չի վերականգնում ինստիտուցիոնալ հավասարակշռությունը և չի ծառայում հանրային ինքնիշխանությանը, լավ չէ, որքան էլ գեղեցիկ փաթեթավորմամբ ներկայացվի։

Խորհուրդ եմ տալիս հստակ տարբերակել՝ կառավարելի և բացառապես սեփական իշխանության շահի խորը հաշվարկով «նվեր»-ը հանրային ձեռքբերումից:

Տարբերակել տակտիկական զիջումը՝ համակարգային փոփոխությունից, որովհետև ձեր հրապարակային «լավ»-ը՝ ձեր խոսքի պատասխանատվությունն է, որը վաղ թե ուշ օգտագործվելու է իշխանության լեգիտիմացման համար։

Եթե դուք մերժում եք իշխանությանը, ապա մերժեք ոչ միայն նրա սխալները, այլև նրա մանիպուլյատիվ «ճիշտ»-երը։ Հակառակ դեպքում՝ դուք ոչ թե պայքարում եք իշխանության դեմ, այլ մասնակցում եք նրա բարոյական ինքնարդարացման գործընթացին։

«Լավին՝ լավ, վատին՝ վատ» սկզբունքը իշխանության դեմ քաղաքական պայքարում ոչ թե հակաքարոզչական կամ հակաքաղաքական մոտեցում է, այլ լոյալ իշխանամետություն հնարավոր է նաև չգիտակցված: Այն չի քանդում իշխանության կեղծ նարատիվը, այլ կարգավորում ու մաքրում է այն՝ թողնելով իշխանությանը բարոյականորեն արդարացված և քաղաքականապես լեգիտիմացված, եթե նույնիսկ ձեր նպատակը դա չէ:

P.S.
Վերադարձած գերիների ընտանիքների աչքը լույս»:

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից