Ուղիղ եթեր
Արտաքին 7 ամիս առաջ - 18:07 13-01-2026

Թուրք նախարարը հայտնել է՝ երբ կգործարկվի այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հարցազրույց է տվել «Անադոլու» պետական լրատվական գործակալությանը։ Նա հայտարարել է, որ մինչև 2030 թվականը կգործարկվի այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»։

Ուրալօղլուն ընդգծել է այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» համար Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի կարևորությունը՝ իր 224 կիլոմետր երկարությամբ՝ նշելով, որ նախագծի հիմքը դրվել է անցյալ տարի, և աշխատանքները շարունակվում են։

«Ադրբեջանական կողմը նույնպես շարունակում է աշխատանքները։ Նախիջևանի կողմում էլ կան որոշ անավարտ աշխատանքներ։ Ադրբեջանական կողմը, հավանաբար, կսկսի այս տարի։ Ինչպես գիտեք, Զանգեզուրի մյուս մասը/անցումը գործընթաց է, որը սկսվել էր ԱՄՆ-ի մասնակցությամբ։ Մենք այս տարի առաջընթաց ենք ակնկալում այնտեղ։ Մինչև 2030 թվականը Զանգեզուրի միջանցքը կգործարկենք»,- հավելել է նախարարը։

Աղբյուր՝ Ermenihaber

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար