Ուղիղ եթեր
Ներքին 7 ամիս առաջ - 17:03 13-01-2026

Սամվել Կարապետյանի գործով որևէ գործողություն չի կատարվել․ Արամ Վարդևանյան

Սամվել Կարապետյանի փաստաբանները դատական և քննչական գործողությունների վերաբերյալ հրատապ ասուլիս են տվել։ Փաստաբաններից Արամ Վարդևանյանը ընդգծել է, որ Սամվել Կարապետյանի գործով մինչ այդ որևէ գործողություն չի կատարվել, և գործի շրջանակներում որևէ քննություն, բացի կալանքի կիրառմանն առնչվող միջնորդություններից, չի իրականացվել։ «Արդյոք նշվածը հաջողություն է համարելի՝ ոչ։ Գործ չկա, և արդյունքում որևէ հաջողություն արձանագրելու հնարավորություն էլ չկա»,- նշել է Արամ Վարդևանյանը։

Փաստաբանը քննադատել է իրավապահների որոշումները՝ հիշեցնելով, որ հունվարի 5-ին նրանց կողմից արգելվել է Սամվել Կարապետյանին մասնակցել իր հոր առաջին մեռելոցին։ Դատախազությունը նաև ներկայացրել է վերաքննիչ բողոք, որի հիմնավորումն, ըստ փաստաբանի, բացակայում է։

«Դա մեր հասարակության համար անհասկանալի և ամոթալի միջադեպ է։ Փաստացի, գործի հետ որևէ կապ չունեցող գործողություններ են իրականացվել, առանց իրավական հիմնավորման»,- ընդգծել է Վարդևանյանը։

Նրա խոսքով՝ այդ ժամանակահատվածում Սամվել Կարապետյանը տնային կալանքի պայմաններում այցելել է բժշկական հաստատություն և կատարել համալիր ստուգում, որի ընթացքում բացահայտվել է երկկողմանի թոքաբորբ, որը նախկինում չի ախտորոշվել, և որ հիվանդությունն ունեցել է երկու ամսվա վաղեմություն։ Փաստաբանը նշել է, որ առողջական խնդիրների վերաբերյալ Սամվել Կարապետյանը որևէ բողոք չի ներկայացրել։

«Ոչ մի գործողություն չի իրականացվել, որպեսզի պարզվի նրա առողջական վիճակը։ Պատասխանատվություն կրող պաշտոնատար անձինք պարտավոր էին ապահովել բժշկական ստուգումը, սակայն փաստացի դա տեղի չի ունեցել», – նշել է Արամ Վարդևանյանը։

Փաստաբանը նաև շեշտել է, որ դատախազության և քննչական մարմինների գործողությունները ոչ միայն իրավաչափ չեն եղել, այլև չեն հիմանավորվել Սամվել Կարապետյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցների փոխման հարցում։

«Իրավապահների պատկերացումներով բոլոր կողմերը պետք է կալանավորված լինեն, անկախ գործի իրական հանգամանքներից»,- ասել է Վարդևանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին