Ավելին 10 ամիս առաջ - 11:38 11-01-2026

Գիտնականները ԴՆԹ-ի հետքեր են հայտնաբերել ենթադրաբար Լեոնարդո դա Վինչիի նկարում

Գիտնականները ԴՆԹ-ի հետքեր են հայտնաբերել նկարում, որը ենթադրաբար պատկանում է Լեոնարդո դա Վինչիի վրձնին: Նախնական ուսումնասիրությունը կապ է հաստատել նկարում առկա նմուշի և նկարչի ընտանիքի գենետիկական նյութի միջև:

Միջազգային հետազոտական ​​խումբը, որում ընդգրկված են տարբեր երկրներից ավելի քան 30 գիտնականներ, այդ թվում՝ գենետիկներ, մարդաբաններ, հնագետներ և արվեստի պատմաբաններ, ուսումնասիրել է «Սուրբ մանուկ» մասնավոր հավաքածուից երեխայի գլխի նկարը։

Բացի մանրէային, սնկային, բուսական և կենդանական ԴՆԹ-ից՝ հայտնաբերվել է նաև մարդու գենետիկական նյութ։

Խնդիրն այն է, որ նկարի ճշգրիտ հեղինակը անհայտ է. արվեստի պատմաբանները միայն նախնական տվյալներով են այս աշխատանքը վերագրում Դա Վինչիին: Ավելին՝ ԴՆԹ-ի հետքերը տեսականորեն կարող էին պատկանել տարբեր մարդկանց, որոնք դարերի ընթացքում շփվել են այդ առարկաների հետ:

Գիտնականները նախատեսում են վերլուծել տասնհինգ կենդանի տղամարդկանց ԴՆԹ-ն, որոնք Դա Վինչիի ժառանգներն են հայրական ​​գծով:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է