Ուղիղ եթեր
Արտաքին 7 ամիս առաջ - 23:06 10-01-2026

Իսրայելի արտգործնախարարը կայցելի Ադրբեջան

Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը մեկօրյա այցով կժամանի Ադրբեջան՝ հունվարի 26-ին:

Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, հաղորդում է Ադրբեջան-Իսրայել դաշինք AIA Global-ը։

Այցելության ընթացքում նախատեսվում են մի շարք հանդիպումներ, այդ թվում՝ բանակցություններ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

Բաքվից հետո Սաարը, ըստ տեղեկությունների, կմեկնի Ղազախստան։