Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 7 ամիս առաջ - 13:00 10-01-2026

Երևանը մառախուղի մեջ է․ ճանապարհներին խառնաշփոթ է

Երևանում խիտ մառախուղի պատճառով այսօր առավոտյան երթևեկությունը հայտնվել է խառնաշփոթի մեջ։ Քաղաքի մի շարք հիմնական և երկրորդական ճանապարհահատվածներում տեսանելիությունը կտրուկ նվազել է, ինչի հետևանքով մեքենաների շարժը դանդաղել է, առաջացել են խցանումներ և անկանոն երթևեկություն։

Վիդեո կադրերում երևում է, որ որոշ հատվածներում վարորդները դժվարությամբ են կողմնորոշվում ճանապարհի վրա, իսկ մառախուղը լրջորեն խոչընդոտում է բնականոն շարժին։ Տեսանելիության վատ պայմանները բարձրացնում են վթարային իրավիճակների ռիսկը։

Մասնագետները վարորդներին կոչ են անում խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, շարժվել նվազագույն արագությամբ, միացնել լուսարձակները և խուսափել կտրուկ մանևրներից։

Ամենից շատ դիտված