Ուղիղ եթեր
Մամուլ Մամուլը՝ տեսանյութով 7 ամիս առաջ - 11:46 09-01-2026

Ում հետ է խուցը կիսել Վարդան Ղուկասյանը, կոտրած կախիչի հետքերով չգնացի՞ն. Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գրեթե 2 տարի առաջ Փաշինյանը ցնցուղը ուղղեց դեպի Կրթության գիտության սպորտի և մշակույթի նախարար Ժաննա Անդրեասյանին և հորդեց ճշտել դրա գինը: Ապա հետևեցին ազատման հրամաններ։ Սակայն այս ամենից հետո անորակության մակարդակը դպրոցաշինության մեջ չփոխվեց։

Մեկ ցնցուղ պոկելը և կախիչ ջարդելը Քաղաքաշինության կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ղուլարյանը ոչ միայն «չմարսեց», այլև հեռացվեց պաշտոնից։

Դրանից հետո 2024 թվականի հունվարի 10-ին Պետական վերահսկողական ծառայությունը հայտարարեց, որ ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում՝ վարչապետի հանձնարարությամբ։

Կոտրած կախիչի պատճառով «զոհ գնաց» նաև Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը՝ հետագայում ստանալով «թոշակառուի աշխատանք» Կառավարությունում:

Իսկ օրերս Աբովյանի նորակառույց թիվ 2 հիմնական դպրոցում, երբ նախարար Ժաննա Անդրեասյանը լրագրողների հետ շրջում էր, փորձեց բացել կահավորված լաբորատորիայի ծորակը, բացեց և հայտնվեց ամոթալի վիճակում։

Ջուրը թափվեց սեղանին, ակնհայտ երևում էր, որ բռնակը մի փոքր ուժեղ պտտելու դեպքում այն կկոտրվեր։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ,որ ԱԱԾ մեկուսարանից «Արմենիա» բժշկական կենտրոն են տեղափոխել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։ Armlur.am-ին ուշագրավ հանգամանք է հայտնի դարձել ԱԱԾ մեկուսարանում Վարդան Ղուկասյանի խցում կալանք կրող անձանց մասով։ Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն, ԱԱԾ մեկուսարանում Վարդան Ղուկասյանի հետ նույն խցում է գտնվել Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանին սպանելու գործով կալանավորված Գեւորգ Հարությունյանը։

Արդյունքում, «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ են հասել, որ միջնորդություններ են ներկայացվել առ այն, որ անվտանգության նկատառումներից ելնելով կա՛մ Ղուկասյանի խուցը փոխեն, կա՛մ Գեւորգ Հարությունյանին այլ խուց տեղափոխեն։ Արդյունքում, միջնորդությունները բավարարվել են եւ Վալոդյա Գրիգորյանին սպանելու գործով կալանավորված Գեւորգ Հարությունյանին այլ խուց են տեղափոխել»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին