Ներքին 9 ամիս առաջ - 19:34 06-01-2026

Բեմը ինձ բուժեց. Հրանտ Թոխատյանը՝ հիվանդությունից բուժվելու մասին

Օրերս, խոսելով իր բուժման ընթացքի և ապաքինման մասին, ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը նշել է, որ վերջնականապես իրեն բուժել է բեմը։

«Բեմը ինձ բուժեց վերջնական։ Փա՛ռք այն բժիշկներին, որոնք իմ կողքին էին, իմ մեջքին կանգնած էին, ինձնով զբաղվում էին թե՛ այստեղ, թե՛ ԱՄՆ-ում, որովհետև այն վիճակն էր, որ պետք էր նրանց մասնակցությունը։ Ես որոշակի ժամանակով մեկնեցի ԱՄՆ՝ բուժում ստանալու, բայց վիրահատությունն այստեղի բժիշկներն են արել ու մինչև հիմա շարունակում են իմ կողքին մնալ, որ ես ինձ լավ զգամ։ Բայց վերջնական բուժումը ինձ տվեց բեմը։ Ես օր առաջ ուզում էի բեմ բարձրանալ, շատ դժվար էր։ Արամս էլ էր դա տեսնում, Արթուր Սահակյանն էր տեսնում։ Սամվել Թոփալյանին ուղղակի ծափահարում եմ, որովհետև թե ինչպես խաղաց դերը, թե ինչպես ինձ թիկունք եղավ՝ մեծ բան էր»,- ասել է Թոխատյանը։

Հիշեցնենք, որ տարիներ առաջ հայտնի դարձավ՝ Հրանտ Թոխատյանը առողջական խնդիրների պատճառով բուժում է ստանում և այդ նպատակով որոշ ժամանակ գտնվել էր նաև ԱՄՆ-ում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը