Ներքին 10 ամիս առաջ - 22:26 31-12-2025

Ամանորի նախաշեմին Գեղարքունիքի մարզը հոսանքազրկվել է

Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում արդեն շուրջ երկու ժամ է՝ էլեկտրամատակարարում չկա։ Հոսանքազրկման պատճառը սառնամանիքն ու ուժեղ քամին են, ինչի հետևանքով վնասվել են էլեկտրական ցանցերը։

Բնակիչների խոսքով՝ հոսանքի բացակայությունը լուրջ անհանգստություն է առաջացնում, հատկապես հաշվի առնելով, որ մնացել են ժամեր մինչև Նոր տարին։ Մարդիկ մտավախություն ունեն, որ 2026 թվականը կարող են դիմավորել մթության մեջ։

Պատասխանատու կառույցներից դեռևս պաշտոնական մեկնաբանություն կամ հստակ ժամկետ չի հաղորդվել, թե երբ կվերականգնվի էլեկտրամատակարարումը։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է