Ներքին Միտք 9 ամիս առաջ - 21:53 31-12-2025

Հավատով ու միասնականությամբ՝ դեպի անվտանգ և արժանապատիվ Հայաստան. Նաիրի Սարգսյանի ամանորյա ուղերձը

2026 թվականը լինելու է Հայաստանի պահպանման, պետականության ամրապնդման և ազգային ինքնության պաշտպանության համար կարևոր և որոշիչ տարի։

Այս մասին ասված է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանի շնորհավորական ուղերձում։

«Սիրելի՛ հայ ժողովուրդ,

2025 թվականը մոտենում է իր ավարտին։ Մենք ամփոփում ենք մի շրջան, որը ծանր էր, վտանգներով ու փորձություններով լի՝ մեր երկրի և մեր ժողովրդի համար։ Տարին ամփոփում ենք ծանր մտորումներով, քանի որ հայ գերիները շարունակում են մնալ Բաքվի բանտերում, մեզ հետ «խաղաղության» ճանապարհով ընթացող ադրբեջանական զորքերը՝ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում, իսկ հայ եկեղեցականները բանտարկված են հայկական բանտերում։ Սա իրականություն է, որը չի կարելի անտեսել, մոռանալ կամ ծածկել գեղեցիկ ձևակերպումներով։

Ամփոփում ենք մի շրջան, որտեղ հնչեցին մեծ խոստումներ, սակայն դրանց տակ թաքնված են լուրջ ու համակարգային վտանգներ՝ մեր պետականության, անվտանգության և ապագայի համար։

Այսօր մեզ առավել քան երբևէ անհրաժեշտ են սթափ մտածողություն, համբերություն և ներքին ուժ։ 2026 թվականը լինելու է Հայաստանի պահպանման, պետականության ամրապնդման և ազգային ինքնության պաշտպանության համար կարևոր և որոշիչ տարի։ Սա այն փուլն է, երբ յուրաքանչյուր սխալ կարող է դառնալ ճակատագրական։

Միայն միասնական լինելով, հույսն ու հավատը չկորցնելով, մեր ազգային արժեքներին, հավատքին և հայրենիքին նվիրված մնալով կարող ենք դիմակայել փորձություններին և պաշտպանել մեր պետականությունն ու ինքնությունը։

Թող Նոր տարին լինի պատասխանատվության, համախմբվածության և վճռական քայլերի տարի։
Հավատով ու միասնականությամբ՝ դեպի անվտանգ և արժանապատիվ Հայաստան»։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում