Արտաքին 9 ամիս առաջ - 19:17 30-12-2025

Իրանը Կանադայի ռազմածովային nւժերը ճանաչել է որպես ահաբեկչական կազմակերպություն. ԱԳՆ

Իրանը Կանադայի թագավորական նավատորմը ճանաչել է որպես ահաբեկչական կազմակերպություն՝ ի պատասխան Օտտավայի կողմից Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու նախկին որոշման, հայտարարել է Արտաքին գործերի նախարարությունը՝ IRNA-ի փոխանցմամբ։

Արտգործնախարարության հայտարարության մեջ նշվում է, որ այս քայլը ձեռնարկվել է ներքին օրենսդրության համաձայն, որը պարտադրում է հակազդեցություններ այն երկրների նկատմամբ, որոնք աջակցում կամ հետևում են Միացյալ Նահանգների կողմից ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչելուն։

Նախարարությունը հայտարարել է, որ Կանադայի որոշումը խախտում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներն՝ Իրանի զինված ուժերի պաշտոնական ստորաբաժանումը որակելով որպես ահաբեկչական խումբ։

Կանադան խզել է դիվանագիտական ​​հարաբերություններն Իրանի հետ 2012 թվականին։ Անցյալ տարվա հունիսին Օտտավան ԻՀՊԿ-ն ներառել էր ահաբեկչական կազմակերպությունների ցանկում, քայլ, որը խիստ դատապարտվեց Թեհրանի կողմից։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով