Արտաքին 9 ամիս առաջ - 21:19 30-12-2025

Թուրքիան F-35-երը երբեք չի կիրառի Իսրայելի դեմ. Թրամփի խոստումը

Դեկտեմբերի 29-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆլորիդայում հանդիպել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, ինչին հաջորդել է համատեղ մամուլի ասուլիսը։ Այս ընթացքում Թրամփը խոսել է նաև Թուրքիայի մասին՝ վերջինիս նախագահին անվանելով «բարեկամ»։

Թրամփը, պատասխանելով Թուրքիայի և Իսրայելի միջև հնարավոր բախման հավանականության վերաբերյալ հարցին, մասնավորապես ասել է․

«Ես նախագահ (Ռեջեփ Թայիփ) Էրդողանին շատ լավ եմ ճանաչում, նա իմ շատ լավ բարեկամն է։ Ես նրան հարգում եմ։ Բիբին (Իսրայելի վարչապետը) ևս նրան հարգում է։ Նրանց միջև խնդիր չի առաջանա, խնդիր չենք ունենալու»։

Բացի այդ, ԱՄՆ նախագահը խոսել է Թուրքիային F-35 կործանիչներ վաճառելու վերաբերյալ՝ անդրադառնալով դրանց՝ Իսրայելի դեմ հնարավոր կիրառման հավանականությանը։

«Մենք դա դիտարկում ենք ամենայն լրջությամբ։ Նրանք դա երբեք չեն կիրառելու Իսրայելի դեմ, ես խոսք եմ տալիս»,- եզրափակել է Թրամփը։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով