Արտաքին 9 ամիս առաջ - 19:36 30-12-2025

Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացում նոր քայլ. Սերդար Քըլըչ

Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել Հայաստանի հետ վիզաների տրամադրման գործընթացը դյուրացնելու վերաբերյալ։

«Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների միջև ձեռք բերված համաձայնության շրջանակում Թուրքիան և Հայաստանը որոշում են ընդունել դյուրացնել վիզաների տրամադրման գործընթացը դիվանագիտական, ծառայողական և հատուկ անձնագրեր ունեցողների համար։ Երկու երկրների դիվանագիտական, ծառայողական և հատուկ անձնագրերի կրողները 2026 թվականի հունվարի 1-ից կարող են անվճար ստանալ էլեկտրոնային վիզա (e-visa)»։

Նշվել է նաև, որ այս առիթով Թուրքիան և Հայաստանը ևս մեկ անգամ վերահաստատում են առանց նախապայմանների և լիակատար կարգավորման նպատակով երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակելու իրենց հանձնառությունը։

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը X-ի իր միկրոբլոգում կիսվել է Թուրքիայի արտգործնախարարության հրապարակմամբ և նշել․ «Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացում նոր քայլ։ Թող հաջողությամբ իրականացվի»։

Աղբյուր՝ Ermeni Haber

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով