Արտաքին 10 ամիս առաջ - 10:26 30-12-2025

Լատվիան ամբողջությամբ ցանկապատ է կառուցել Ռուսաստանի հետ սահմանին

Լատվիան ավարտել է Ռուսաստանի հետ սահմանային ցանկապատի կառուցումը։ Այս մասին հայտարարել է նախագծի համար պատասխանատու պետական ​​ընկերությունը՝ «Վալստս Նեկուստամիե Իպասումի» (VNI):

Վերջնական փուլում շահագործման է հանձնվել «Իգեյթ»-ի կողմից կառուցված ցանկապատի 72 կմ-ը։

Լատվիա-ռուսական սահմանին ցանկապատի ընդհանուր երկարությունը մոտավորապես 280 կմ է, որը ապահովում է անընդհատ ֆիզիկական պատնեշ բոլոր տեխնիկապես հնարավոր վայրերում։

Նախագծի արժեքը նախկինում գնահատվել էր 146 միլիոն եվրո։

Լատվիայի ներքին գործերի նախարար Ռիհարդս Կոզլովսկիսը նշել է, որ Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմաններին ցանկապատի կառուցումը կարևոր ներդրում է ազգային անվտանգության և ԵՄ արտաքին սահմանի պաշտպանության գործում։

Նրա խոսքով՝ սահմանը կշարունակի հագեցած լինել ժամանակակից տեխնոլոգիական հսկողության համակարգերով։

Միաժամանակ շարունակվում են աշխատանքները լրացուցիչ ենթակառուցվածքների, այդ թվում՝ պարեկային ճանապարհների, կամուրջների և ինժեներական կառույցների զարգացման ուղղությամբ։

Այս ամռանը սկսվեց աշխատանքների վերջին փուլը Ռուսաստանի հետ սահմանի ևս 41 կմ հատվածներում, մասնավորապես՝ ճահճոտ տարածքներում: Հիմնական շինարարական աշխատանքների ավարտը նախատեսված է մինչև 2026 թվականի վերջը։

VNĪ-ն նաև համակարգում է Բելառուսի հետ սահմանի նախագծերը: Գրեթե 145 կմ ընդհանուր երկարությամբ գլխավոր ցանկապատի կառուցումն այնտեղ ավարտվել է 2024 թվականի հուլիսին: Առանձին հատվածներում վերջնական ենթակառուցվածքային աշխատանքները նախատեսված է ավարտել մինչև 2026 թվականի գարունը։

Նշվում է նաև, որ Լատվիայի ամբողջ արտաքին ցամաքային սահմանի տեխնոլոգիական հագեցվածությունը նախատեսվում է ավարտել մինչև 2026 թվականի վերջը։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին