Ավելին 9 ամիս առաջ - 16:57 28-12-2025

Էտնա հրաբուխը 400 մետր բարձրության լավա է արտանետել

Սիցիլիայում Էտնա հրաբուխը 400 մետր բարձրության լավա է արտանետել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Իտալիայի Երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտը (Ingv):

«Մի քանի ժամ տևած հարաբերական հանգստությունից հետո (դեկտեմբերի 27-ին-խմբ.) հյուսիսարևելյան խառնարանում լավայի ժայթքման նոր դրվագ է սկսվել։ Ակտիվությունն արագորեն ուժեղացել է՝ առաջացնելով 300-400 մետր բարձրությամբ լավայի շիթեր և պիրոկլաստիկ նյութով հագեցած արտանետման սյուն, որը բարձրացել է Էթնայի գագաթից մի քանի կիլոմետր վերև, այնուհետև քամին այն տեղափոխել է արևմուտք», - ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Էտնայի ակտիվության նոր փուլը սկսվել է դեկտեմբերի 24-ին: Վերջին տվյալների համաձայն (շաբաթ երեկոյան), զգալի ամպամածությունը թույլ չի տալիս ուշադիր գնահատել հրաբխի իրադարձությունները, բայց տեսախցիկներից մեկը արձանագրել է «շիկացած նյութի» արտանետում։

«Մթնշաղի գալուն պես, տեսախցիկների պատկերները ցույց են տալիս ուժեղ և շարունակական բռնկումներ, որոնք համապատասխանում են հյուսիսարևելյան խառնարանին»,- ասվում է ինստիտուտի վերջին տեղեկագրում:

Էտնայի ակտիվությունը չի ազդել Կատանյա քաղաքի մոտակա օդանավակայանի աշխատանքի վրա։

Ingv-ն գրում է, որ ավիահանգույցի համար տագնապի կարմիր (վերջին) մակարդակ է գործում՝ համաձայն Vona թռիչքների անվտանգության միջազգային կազմակերպության դասակարգման:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը