Արտաքին 10 ամիս առաջ - 10:36 28-12-2025

Ուկրաինայում հայտնված եվրոպական զnրքերը կդառնան ՌԴ զինուժի համար օրինական թիրախ. Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է նրան, թե ինչ կլինի, եթե եվրոպական զինված ուժեր հայտնվեն Ուկրաինայում: Հիշեցնենք, որ եվրոպական առաջատար երկրների մի շարք ղեկավարներ հայտարարել էին, որ Կիևի անվտանգության երաշխիքները պետք է ներառեն Եվրոպայի գլխավորությամբ «Ուկրաինայի համար բազմազգ ուժերի» ստեղծումը։

Եվրոպայից «կամավորների կոալիցիայի» ռազմական զորքերը, եթե հայտնվեն Ուկրաինայում, կդառնան Ռուսաստանի զինված ուժերի համար օրինական թիրախ։

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում՝ 2025 թվականի արդյունքների վերաբերյալ։

«Եվրոպացի քաղաքական գործիչների ամբիցիաները բառացիորեն կուրացնում են նրանց. նրանք ոչ միայն չեն հոգում ուկրաինացիների մասին, այլև, կարծես, հոգ են տանում իրենց սեփական բնակչության մասին: Ինչպե՞ս այլ կերպ բացատրել Եվրոպայում շարունակվող խոսակցություններն Ուկրաինա ռազմական կոնտինգենտներ ուղարկելու մասին՝ «կամավորների կոալիցիայի» տեսքով: Մենք արդեն հարյուր անգամ հայտարարել ենք, որ նման դեպքում նրանք կդառնան մեր զինված ուժերի օրինական թիրախ»,- նշել է Լավրովը:

Ամենից շատ դիտված

09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
23:58 Կալուգան չպիտի որոշի, թե ինչ սահմանադրություն կունենա կամ չի ունենա Հայաստանը. Ռուբեն Ռուբինյան
18:08 87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը