Ներքին 9 ամիս առաջ - 19:02 26-12-2025

100-662 հազար դրամ. Լոռու հյուրանոցներում տեղերը սահմանափակ են

Ամանորին ընդառաջ Oragir.News-ը կապ է հաստատել Լոռու մարզում գտնվող հյուրանոցների հետ՝ հասկանալու՝ ինչ են առաջարկում նրանք և ինչ արժեքներով։

Դեբետ գյուղում գտնվող Concept Hotel by COAF ռեստորանում առանց գիշերակացի ամանորյա ընթրիքն ու խնջույքը յուրաքանչյուր անձի համար կարժենան 45 000 դրամ։ Այստեղ տեղերը սահմանափակ են։

Concept Hotel by COAF-ի ամանորյա փաթեթների արժեքը (2 գիշեր, 2 չափահաս) սկսվում է 370 000 դրամից։

Tezh Ler Resort-ում հարմարավետ սենյակի արժեքը 2 անձի համար 662 400 դրամ է։ Փաթեթում ներառված են ամանորյա ծրագիր (կենդանի երաժշտություն (բենդ), ընտանեկան ֆոտոսեսիա, Ձմեռ պապ և անակնկալներ երեխաների համար, հրավառություն), ինչպես նաև՝ նախաճաշ, ընթրիք, խարույկի երեկո գարեջրի հյուրասիրությամբ, երաժշտական երեկո և այլ հետաքրքիր միջոցառումներ։

Գյուլագարակ գյուղում գտնվող Green Village-ում մնացել է ընդամենը 2 քոթեջ՝ նախատեսված 4 հոգու համար: Փաթեթը նախատեսված է դեկտեմբերի 31-ից հունվարի 4-ի համար։ Այն ներառում է ամանորյա գալա ընթրիք, երաժշտություն, հրավառություն։ Փաթեթի արժեքը՝ 400 000 դրամ 4 անձի համար, 0-5 տարեկանների համար անվճար է։ Այստեղ ևս տեղերը խիստ սահմանափակ են:

AURA Village-ում հյուրերին առաջարկում են քոթեջներ։ Երկտեղանոց 1 ննջասենյակով քոթեջի մեկ օրվա արժեքն է 100.000 դրամ։ Երկու ննջասենյակով քոթեջի մեկ օրվա արժեքն է 120.000 դրամ։ Գնի մեջ ներառված է նախաճաշ։ Յուրաքանչյուր քոթեջ ապահովված է բոլոր հարմարություններով։ Աշխատանքային օրերին գործում է 20 տոկոս զեղչ․ 2-3 անձը՝ 100 000 դրամ, 4-5 անձը՝ 120 000 դրամ։

Artwork_house_1 քոթեջային հյուրատանը գործում է 5-օրյա փաթեթ՝ դեկտեմբերի 31-ից հունվարի 4-ը։ Արժեքը կախված է մեծ և փոքր տնակներից։ Ջակուզիով մեծ տնակում կարող են հյուրընկալվել մինչև 4 անձ՝ 280 000 դրամ, շոգեբաղնիքով փոքր տնակում՝ մինչև 4 անձ՝ 250 000 դրամ, ջակուզիով երկհարկանի առանձնատանը՝ մինչև 6-8 անձ՝ 380 000 դրամ։

Վանաձորի «Արմենիա» առողջարանում էլ 6-օրյա փաթեթը 2 անձի համար 450 000-550 000 դրամ է։ Փաթեթը ներառում է գալա ընթրիք, 3-անգամյա սնունդ, վերականգնողական և բուժական պրոցեդուրաներ, մանկական ծրագրեր, կենդանի երաժշտություն և այլն։

Հիշեցնենք՝ նախորդ հրապարակումներում Oragir.News-ն անդրադարձել է զբոսաշրջային այլ քաղաքներում տիրող ամանորյա եռուզեռին և գործող գնային քաղաքականությանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը