Արտաքին 10 ամիս առաջ - 13:20 26-12-2025

Իսրայելը և Սիրիան շուտով կարող են անվտանգության համաձայնագիր ստորագրել. i24

Իսրայելը և Սիրիան շուտով կարող են անվտանգության համաձայնագիր ստորագրել՝ հաղորդել է i24 հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրին: Նրա տվյալներով՝ երկու կողմերն այս հաջողության համար պարտական ​​են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությանը: Համաձայնագիրը շուտով կարող է կնքվել սիրիացի և իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպման ժամանակ՝ եվրոպական երկրներից մեկում:

Սիրիայի անցումային նախագահ Ահմեդ ալ Շարաան ավելի վաղ հաստատել էր, որ Դամասկոսն առաջընթաց է գրանցել Իսրայելի հետ անվտանգության համաձայնագրի բանակցություններում: Ըստ ալ Շարաայի՝ այն կհիմնվի 1974 թվականի ուժերի տարանջատման վերաբերյալ համաձայնագրի վրա:

Դեկտեմբերի սկզբին, սակայն, Իսրայելի արտգործնախարար Գեդեոն Սաարը հայտնել էր սիրիական կողմի հետ անվտանգության համաձայնագրի պայմանների վերաբերյալ զգալի տարաձայնությունների մասին՝ հաղորդում է հեռուստաալիքը:

i24-ի տվյալներով՝ Իսրայելը մերժում է Դամասկոսի պահանջը՝ զորքերը դուրս բերել Սիրիայի բոլոր շրջաններից, որոնք գրավվել են նախագահ Բաշար Ասադի կառավարման ավարտից հետո: Իսրայելը կհամաձայնի իր զինվորականներին դուրս բերել Սիրիայում վերահսկվող բոլոր 9 շրջանից ոչ թե անվտանգության համաձայնագրի, այլ լիարժեք խաղաղության պայմանագրի դեպքում՝ գրել են իսրայելական ԶԼՄ-ները:

Ամենից շատ դիտված

09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
23:58 Կալուգան չպիտի որոշի, թե ինչ սահմանադրություն կունենա կամ չի ունենա Հայաստանը. Ռուբեն Ռուբինյան
18:08 87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը