Ավելին 9 ամիս առաջ - 22:33 24-12-2025

Թուրքիայի ներքին գործերի նախարարն այցելել է հայկական հիվանդանոց. «Ակոս»

Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան դեկտեմբերի 23-ին այցելել է Եդիկուլեի Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոց, գրում է Ստամբուլում հրատարակվող «Ակոս» շաբաթաթերթը։

Այցի ընթացքում թուրք նախարարին ուղեկցել են Ստամբուլի Զեյթինբուրնու շրջանի քաղաքապետ Օմեր Արիսոյը և Զեյթինբուրնուի նահանգապետ դոկտոր Ադեմ Ուսլուն, ինչպես նաև Թուրքիայի խորհրդարանի անդամ Սևան Սիվաջիօղլուն։

«Այցի ընթացքում Երլիքայան իր բարեմաղթանքներն է փոխանցել Եդիկուլեի Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հիմնադրամի նախագահ Բետրոս Շիրինօղլուին և Հայկական հիմնադրամների միությանը։

Բեդրոս Շիրինօղլուն անցյալ ամիս վերադարձել է Թուրքիա՝ արտասահմանում տեղի ունեցած վթարից հետո։ Հիվանդանոցում հաջող վիրահատությունից հետո նրա վերականգնման շրջանն ավարտվել է, և նա վերադարձել է իր պարտականություններին»,- գրում է լրատվամիջոցը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան