Արտաքին 9 ամիս առաջ - 21:23 24-12-2025

Ձեր ղեկավարությամբ Ադրբեջանը հասել է երկարատև խաղաղության ու կայունության․ Վրաստանի նախագահը՝ Ալիևին

Ձեր ղեկավարությամբ Ադրբեջանը հասել է երկարատև խաղաղության ու կայունության։ Ես հավատում եմ, որ Ադրբեջանն ավելի կամրապնդվի ինչպես ներքին, այնպես էլ միջազգային ասպարեզում, այս մասին ասված է Վրաստանի նախագահի՝ Ալիևին ուղղված շնորհավորական նամակում:

«Վրաց ժողովրդի և իմ անունից թույլ տվեք իմ ամենաանկեղծ շնորհավորանքները հայտնել Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ։ Ձեր ղեկավարությամբ Ադրբեջանի Հանրապետությունը հասել է երկարատև խաղաղության, կայունության և նշանակալի հաջողությունների, ինչը Ձեր հեռատեսության և Ադրբեջանի ժողովրդին նվիրված ծառայության վառ ապացույցն է։ Ես հավատում եմ, որ Ձեր ղեկավարությամբ Ադրբեջանն ավելի կամրապնդվի ինչպես ներքին, այնպես էլ միջազգային ասպարեզում։

Ես վստահ եմ, որ մեր ժողովուրդների միջև օրինակելի բարեկամական հարաբերությունները և ամուր ռազմավարական գործընկերությունը կշարունակեն ամրապնդվել և ընդլայնվել առաջիկա տարիներին։ Վրաստանի և Ադրբեջանի միջև համագործակցությունը անկյունաքար է հանդիսանում ոչ միայն երկկողմ կապերի զարգացման, այլև Հարավային Կովկասում տարածաշրջանային ինտեգրման, երկարատև խաղաղության և կայունության խթանման գործում»,- նշել է Վրաստանի նախագահը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին

Ձեզ գուցե հետաքրքրի