Արտաքին 8 ամիս առաջ - 12:41 24-12-2025

Անգլոսաքսերը մտադիր են Ռուսաստանը տրոհել 30 պետությունների․ Մեդվեդև

Անգլոսաքսոնական վերլուծական կենտրոնները մշակում են Ռուսաստանի ապագաղութացման գաղափարն, ինչն արվեց ԽՍՀՄ-ի փլուզման ժամանակ։ Այսօր առաջ է մղվում Մոսկվայի կողմից ճնշված ժողովուրդներին ազատագրելու գաղափարը, բայց այս անգամ ՌԴ մասշտաբով, գրել է Ռուսաստանի ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը իր ծավալուն հոդվածում, որը հրապարակվել է «Ռոդինա» ամսագրում։

ՌԴ ԱԽ փոխնախագահը հիշեցրել է, որ դեռևս 2022-ի հունիսին «Ռուսաստանի ապագաղութացումը. բարոյական և ռազմավարական հրամայական» խորագրով կոֆերանս է կազմակերպվել, որի ժամանակ Եվրոպայում անվտանգության և համագործակցության ԱՄՆ հանձնաժողովը շեշտել է Վաշինգտոնի կողմից Ռուսաստանի ներսում անջատողական շարժումներին ավելի մեծ աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությունը՝ երկրի քայքայումը կազմակերպելու համար։

2022 թվականի գարնանից ի վեր անգլոսաքսերը ֆինանսական և լրատվական աջակցություն են ցուցաբերում «Հետռուսական ազատ պետությունների ֆորումին», որը նույն թվականի ամռանը ընդունել է «Ռուսաստանի ապագաղութացման մասին հռչակագիրը», որով ծրագրվում է Ռուսաստանը տրոհել մոտավորապես 30 պետությունների։

Այս գծի հստակ դրսևորում կարելի է համարել նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 2024 թվականի ապրիլի 17-ի թիվ 2540 բանաձևը, որում բացահայտորեն հայտարարվում է, որ «... Ռուսաստանի Դաշնության ապագաղութացումը անհրաժեշտ պայման է Ռուսաստանի Դաշնությունում ժողովրդավարության հաստատման համար»։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
18:00 Գուդբայ, կապիտալ. «Արդշինբանկի» սեփականատերը վիթխարի գումար է դուրս բերում երկրից
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան