Ուղիղ եթեր
Մամուլ Մամուլը՝ տեսանյութով 9 ամիս առաջ - 11:09 24-12-2025

ՔՊ-ն նոր կարգախոս կունենա, Փարաքարի կրիմինալ թաղապետը կառաջադրվի՞. Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի կողմից շքեղ առանձնատան գնման աղմկահարույց պատմությունը նոր զարգացում ունի: Մեր տեղեկություններով՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում Կոնջորյանի գործարքը ստուգման է ենթարկվում, քննարկվում է՝ առկա՞ են արդյոք կոռուպցիոն բնույթի գործողությունների հատկանիշներ, թե՞ ոչ։

Հիշեցնենք, որ հետաքննող լրագրողները հրապարակել են տվյալներ, որոնց համաձայն՝ Կոնջորյանը և կինը 2024 թվականի հուլիսին Առինջում ձեռք են բերել առանձնատուն, որը հայտարարագրում ներկայացվել է 54 մլն դրամով՝ հիպոթեքային վարկով (նշվում է նաև՝ վարկը տրամադրել է «Հայէկոնոմբանկ»-ը)։ «Հետք»-ը հաշվարկ է ներկայացրել, որ նույն կառուցապատողի հայտարարած գներով նման գույքի արժեքը կարող է ստացվել շուրջ 75.6 մլն դրամ, այսինքն՝ տարբերությունը կազմի մոտ 21.6 մլն դրամ։
-
«Հրապարակ» թերթը գրում է․ «Արցախի քաղաքական եւ հասարակական կառույցները, ինչպես նաեւ՝ շարքային քաղաքացիները, չեն համակերպվում այն մտքի հետ, որ թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոսը «դավաճանել» է իրենց եւ Արցախին ու միացել տասը տիրադավներին՝ աջակցելով Նիկոլ Փաշինյանի եկեղեցաքանդ գործունեությանը։ Մենք տեղեկացանք, որ Արցախի թեմական խորհուրդը շարունակում է ակտիվ աշխատանք տանել Մայր Աթոռի հետ` Արցախի հոգեւոր առաջնորդին փոխարինելու հարցով։ Արցախցիներն այլեւս նրան չեն ընկալում որպես թեմի առաջնորդ եւ ուզում են, որ առաջնորդ նշանակվի մարդկային ու հոգեւոր բարձր արժեքներ ունեցող մի հոգեւորական։ Բանն այն է, որ Արցախի թեմում Վրթանես եպիսկոպոսից բացի այլ եպիսկոպոս չկա, որը պարտադիր պահանջ է թեմի առաջնորդի համար

Մեզ ասացին, որ արցախցիները համաձայն են անգամ, որ հայաստանցի սրբազան դառնա իրենց թեմի առաջնորդ, օրինակ, Բագրատ սրբազանը։ Նշենք, որ Նաիրի Հոխիկյանի նախաձեռնությամբ դեկտեմբերի 16-ից ստորագրահավաք է անցկացվում՝ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդի պարտականություններից ազատելու համար․
-
«Հրապարակ» թերթը գրում է․ «Ավելի քան կես տարի է՝ ՔՊ-ում քննարկում են նախընտրական կարգախոսի հարցը: Թե ինչ մոգոնեն, որ հանրությանը կարողանան մոլորեցնել, մոռացնել տալ բոլոր արհավիրքները։ Կանգ են առել խաղաղության վրա, որը, ըստ իրենց, այսօր միակ աշխատող կարգախոսն է, եւ որին հանգել են հարցումների արդյունքում: Համոզված են, որ Արցախի կորստից եւ մյուս աղետալի իրադարձություններից հետո ժողովուրդը միայն մեկ բան է ուզում` խաղաղություն: Թե ինչ տեսք ու ձեւակերպում կունենա կարգախոսը, առայժմ տարբերակներ են քննարկվում: Սակայն մոտավորապես հետեւյալով են առաջնորդվելու, թե 2021-ին ասել ենք՝ «Ապագա կա», ահա՝ բերել ենք այդ ապագան՝ խաղաղությունը»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր
23:09 Ադրբեջանը ՈւԵՖԱ–ի միակ անդամն է, որը չի աջակցել ՖԻՖԱ–ի բարեփոխումների կոչին